Հա

Մարզական

04/10/2021 - 08:00

Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւն. Իրանի ըմբշամարտի ոսկէ օրը

Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակւում է 2021 թւականի Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակւում է 2021 թւականի Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

Մրցումների երկրորդ օրը պատմական էր Իրանի ըմբշամարտի համար: Հասան Եազդանին եւ Ամիր Հոսէյն Զարէն դարձան աշխարհի չեմպիոն, իսկ Ալիռեզա Սարլաքը, Ամիր Մոհամմադ Եազդանին, Մոհամմադ Նոխոդին եւ Քամրան Ղասեմփուրը նւաճեցին եզրափակչի ուղեգրեր:

86 կգ քաշային կարգում Իրանի հաւաքականի առաջատարը՝ Հասան Եազդանին եզրափակչում գօտեմարտեց ամերիկացի Դաւիդ Թէյլորի հետ: Սա հրաշալի հնարաւորութիւն էր մեր ըմբիշի համար՝ ռեւանշի հասնելու 2020 թւականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Թէյլորից կրած պարտութեան համար:

Եազդանին ձեռքից բաց չթողեց հնարաւորութիւնը եւ 6:2 հաշւով պարտութեան մատնեց մրցակցին՝ նւաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

125 կգ քաշային կարգում Օլիմպիական խաղերի բրոնզէ մեդալակիր Ամիր Հոսէյն Զարէն նոյնպէս ռեւանշի հասաւ վրացի Գենօ Պետրիաշւիլիի նկատմամաբ՝ նւաճելով Իրանի երկրորդ ոսկէ մեդալը:

Եզրափակիչ գօտեմարտում Զարէն որեւէ շանս չտւեց Պետրիաշւիլիին՝ յաղթելով 9:2 հաշւով:

Յիշեցնենք, որ Զարէն Պետրիաշւիլիի պարտւել էր 2020 թւականի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլում:

2 ոսկէ մեդալից բարցի, մրցումների երկրորդ օրը գորգ դուրս եկած Իրանի միւս 4 ըմբիշներին եւս յաջողւեց դուրս գալ եզրափակիչ գօտեմարտեր:

57 կգ քաշային կարգում Ալիռեզա Սարլաքը 1/16-րդ եզրափակիչ փուլում 11:0 հաշւով պարտութեան մատնեց էկւադորցի ըմբիշին, 1/4-րդ եզրափակիչ փուլում 7:6 հաշւով առաւելութեան հասաւ բելառուսցի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում էլ 7:4 հաշւով պարտութեան մատնեց թուրք ըմբիշին:

Ոսկէ մեդալի համար Սարլաքը կը գօտեմարտի ամերիկացի Թոմաս Գիլմանի հետ:

65 կգ քաշային կարգում Ամիր Մոհամմադ Եազդանին առաջին փուլում 10:0 հաշւով պարտութեան մատնեց աւստրիացի ըմբիշին, 1/16-րդ եզրափակիչ փուլում 13:3 հաշւով առաւելութեան հասաւ պուերտորիկոցի ըմբիշի նկատմամբ, 1/4-րդ եզրափակիչ փուլում 4:2 հաշւով պարտութեան մատնեց լեհ ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում էլ 5:4 հաշւով առաւելութեան հասաւ ղրղիզ ըմբիշի նկատմամաբ:

Եզրափակչում Եազդանին կը մրցի ռուս ըմբիշ Զագիր Շախիեւի հետ:

79 կգ քաշային կարգում Մոհամմադ Նոխոդին առաջին փուլում 11:0 հաշւով պարտութեան մատնեց իտալացի ըմբիշին, 1/16-րդ եզրափակիչ փուլում 8:4 հաշւով առաւելութեան հասաւ Հայաստանը ներկայացնող Արման Աւագեանի նկատմամբ, 1/4-րդ եզրափակիչ փուլում 11:0 հաշւով պարտութեան մատնեց ֆրանսիացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում էլ 6:5 հաշւով առաւելութեան հասաւ վրացի ըմբիշի նկատմամաբ:

Ոսկէ մեդալի համար Նոխոդին կը գօտեմարտի ամերիկացի Ջորդան Բարոսի հետ:

Եւ վերջապէս 92 կգ քաշային կարգում Քամրան Ղասեմփուրը 1/16-րդ եզրափակիչ փուլում 7:0 հաշւով պարտութեան մատնեց ուկրայինացի ըմբիշին, 1/4-րդ եզրափակիչ փուլում 10:1 հաշւով առաւելութեան հասաւ վրացի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում էլ վերջին միաւորը վաստակելու շնորհիւ առաւելութեան հասաւ ամերիկացի ըմբիշի նկակտմամբ: Գօտեմարտի արդիւնքը 3:3 էր:

Եզրափակչում Եազդանին կը մրցի ռուս ըմբիշ Մագոմեդ Կուրբանովի հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։