Հա

Մարզական

04/10/2021 - 09:45

Արոնեանը CCTF-ի 8-րդ տուրում յաղթեց աշխարհի չեմպիոնին

Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, ով դեռեւս հանդէս է գալիս Հայաստանի դրօշի ներքոյ, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում յաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնին:

«alikonline.ir» - Գրոսմայստեր Լեւոն Արոնեանը, ով դեռեւս հանդէս է գալիս Հայաստանի դրօշի ներքոյ, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում յաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնին:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 8-րդ տուրում Արոնեանը եւ Կառլսէնն անցկացրեցին 3 պարտիա, որոնցից առաջինում Արոնեանը յաղթեց, իսկ յաջորդ երկուսն աւարտեց ոչ-ոքի, իսկ վերջին տուրում սեւերով յաղթանակ տօնեց` 3-1:

Այս յաղթանակից յետոյ Արոնեանը մրցաշարային աղիւսակում դեռեւս 4-րդն է: Մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը կը խաղայ ադրբեջանցի Շահրիեար Մամեդեարովի հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։