Հա

Մարզական

04/10/2021 - 12:25

«Կարեւոր գնդակ էր` յատկապէս, որ խփեցի հաւաքականին միանալուց առաջ». Մխիթարեան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարեւորել է ընտրանուն միանալուց առաջ «Ռոմա»-ի կազմում գոլի հեղինակ դառնալը: 

«alikonline.ir» - Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը կարեւորել է ընտրանուն միանալուց առաջ «Ռոմա»-ի կազմում գոլի հեղինակ դառնալը: Այս մասին գրում է Tert.am-ը:

«Սա կարեւոր գնդակ էր, յատկապէս, որ խփեցի հաւաքականին միանալուց առաջ: Պէտք է յաղթէինք, քանի որ կարեւոր է մօտենալ առաջին հորիզոնականին»,- Մխիթարեանի խօսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայութիւնը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու աւագ Հենրիխ Մխիթարեանը «Ռոմա»-ի կազմում դարձաւ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Իտալիայի ֆուտբոլի առաջնութեան 7-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունեց «Էմպոլի»-ին: Նախ՝ հանդիպման 42-րդ րոպէին Մխիթարեանի փոխանցումից յետոյ Պելեգրինին առաջ մղեց «գայլերին», իսկ երկրորդ կէսի 48-րդ րոպէին արդէն Մխիթարեանն ինքը դարձաւ գոլի հեղինակ. «Ռոմա»-«Էմպոլի»` 2:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, բայց փոխարինւեց հանդիպման վերջնամասում: Այս յաղթանակից յետոյ «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղիւսակում 4-րդն է:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։