Հա

Մարզական

10/10/2021 - 08:45

Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւն. Իրանի յունահռոմէական ոճի ըմբիշների ոսկէ հունձքը

Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակւում է 2021 թւականի Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում շարունակւում է 2021 թւականի Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

Ազատ ոճայինների պէս, այս առաջնութիւնը չափազանց յաջող է ստացւել նաեւ Իրանի յունահռոմէական ոճի ըմբիշների համար: 7 քաշային կարգում իրանցի ըմբիշները նւաճել են 2 ոսկէ եւ 2 բրոնզէ մեդալներ, իսկ այսօր՝ մրցումների վերջին օրը, եւս երկու ըմբիշ կը գօտեմարտեն ոսկէ մեդալի համար:

130 կգ քաշային կարգում Ալի Աքբար Իւսէֆին որեւէ շանս չտւեց իր մրցակիցներին: Նա պայքարն սկսեց 1/16-րդ եզրափակիչ փուլից, որտեղ 6:1 հաշւով պարտութեան մատնեց Հայաստանը ներկայացնող Դաւիթ Ովասափեանին: 1/4-րդ եզրափակչում Իւսէֆին 2:1 հաշւով յաղթեց նորւեգացի ըմբիշին, իսկ կիսազրափակչում՝ նոյն հաշւով առաւելութեան հասաւ չեխ ըմբիշի նկատմամբ:

Եզրափակիչ գօտեմարտում Իւսէֆին 6:1 հաշւով պարտութեան մատնեց Ռուսաստանը ներկայացնող Զուրաբի Գեդեխաուրիին՝ նւաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

97 կգ քաշային կարգում մրցակցութիւնից դուրս էր Մոհհամադ Հադի Սարաւին: 1/16-րդ եզրափակիչ փուլում նա 6:4 հաշւով առաւելութեան հասաւ Ռուսաստանը ներկայացնող Արթուր Սարգսեանի նկատմամբ: 1/4-րդ եզրափակչում 9:1 հաշւով պարտութեան մատնեց վրացի ըմբիշին, իսկ կիսազրափակչում՝ 5:0 հաւով առաւելութեան հասաւ իտալացի ըմբիշի նկատմամաբ:

Եզրափակիչ գօտեմարտում Սարաւիի մրցակիցը հունգարացի Ալեքս Զուքէն էր, որին որեւէ շանս չտւեց Սարաւին՝ յաղթելով 3:1 հաշւով:

2 ոսկէ մեդալից բարցի, իրանցի ըմբիշները երէկ նւաճիցին նաեւ 2 բրոնզէ մեդալ, որոնք բաժին հասան 77 կգ քաշային Մոհհամադ Ալի Գերայիին եւ 82 կգ քաշային Փեժման Փոշթամիին:

Աշխարհի առաջնութեան վերջին օրը նոյնպէս կարող է ոսկեայ փայլ ունենալ Իրանի համար: 63 կգ քաշային կարգի եզրափակչում Մէյսամ Դալխանին կը գօտեմարտի վրացի ըմբիշի հետ, իսկ 67 կգ քաշայինի ոսկու համար Մոհամմադ Ռեզա Գերային կը գոտեմարտի ռուս ըմբիշի հետ:

Նշենք, որ ազատ ոճայինների համեմատութեամբ, յունահռոմէական ոճի մրցումներն համեմատաբար աւելի յաջող ստացւեցին հայ ըմբիշների համար:

72 կգ քաշային կարգում Մալխաս Ամոյեանը նւաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: 1/16-րդ եզրափակիչ փուլում Ամոյեանը 8:0 հաշւով առաւելութեան հասաւ նորւեգացի ըմբիշի նկատմամբ: 1/4-րդ եզրափակչում նա 5:0 հաշւով պարտութեան մատնեց լիտւացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 10:6 հաշւով յաղթեց Իրանը ներկայացնող Մոհամմադ Ռեզա Մոխթարիին:

Եզրափակիչ գօտեմարտում Մալխաս Ամոյեանը 3:1 հաշւով յաղթեց ռուս ըմբիշ Սերգէյ Կուտուզովին՝ նւաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Յիշեցնենք, որ ազատ ոճի մրցումներում Հայաստանը բաւարարւել էր ընդամենը մէկ բրոնզէ մեդալով, որը նւաճել էր 61 կգ քաշային Արսէն Յարութիւնեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։