Հա

Մարզական

11/10/2021 - 08:30

Ազգերի լիգա. Ֆրանսիան՝ չեմպիոն

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հաւաքականը նւաճեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գաւաթը:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հաւաքականը նւաճեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի գաւաթը:

Երէկ՝ ուշ երեկոյեան, Միլանում տեղի ունեցած եզրափակիչում Ֆրանսիայի հաւաքականը մրցեց Իսպանիայի հավաքականի հետ եւ կամային յաղթանակ տարաւ՝ 2։1 հաշւով։

Հանդիպման բոլոր կարեւոր իրադարձութիւնները ծաւալւեցին խաղի վերջնամասում: 64-րդ րոպէին հաշւը բացեց Իսպանիայի հաւաքականը։ Սերխիօ Բուսկետսի փոխանցումից յետոյ, գոլի հեղինակ դարձաւ Միկէլ Օյարսաբալը: 2 րոպէ անց, 66-րդ րոպէին ֆրանսիացիները վերականգնեցին հաւասարութիւնը: Կիլիան Մբապէ փոխանցումից յետոյ, Իսպանիայի դարպասը գրաւեց Քարիմ Բենզեման:

Հանդիպման վերջնահաշիւը ձեւակերպեց Կիլիան Մբապէն, որը 80-րդ րոպէին Տէօ Էրնանդէսի փոխանցումից յետոյ խփեց Ֆրանսիայի յաղթական գոլը։ 2:1՝ եւ Ֆրանսիան նւաճեց Ազգերի լիգայի չեմպիոնի կոչումը, դառնալով առաջին թիմը, որին յաջողւել է աշխարհի ու Եւրոպայի չեմպիոնական տիտղոսներին աւելացնել նաեւ Ազգերի լիգայի չեմպիոնի կոչումը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։