Հա

Մարզական

11/10/2021 - 08:45

Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւն. Եւս երկու ոսկի. Իրանը՝ փոխչեմպիոն

Աշխարհի առաջնութեան վերջին օրը չափազանց յաջող ստացւեց Իրանի յունահռոմէական ոճի ըմբիշների համար: Մէյսամ Դալխանին եւ Մոհամմադ Ռեզա Գերային նւաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը:

«alikonline.ir» - Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում աւարտւեց 2021 թւականի Ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը:

Աշխարհի առաջնութեան վերջին օրը եւս չափազանց յաջող ստացւեց Իրանի յունահռոմէական ոճի ըմբիշների համար: Մէյսամ Դալխանին եւ Մոհամմադ Ռեզա Գերային նւաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը:

63 կգ քաշային կարգում Մէյսամ Դալխանին ուժեղ էր բոլորից: Նա պայքարն սկսեց 1/16-րդ եզրափակիչ փուլից, որտեղ 9:0 հաշւով պարտութեան մատնեց գերմանացի ըմբիշին: 1/4-րդ եզրափակչում Դալխանիի գօտեմարտը ուկրայինացի ըմբիշի հետ աւարտւեց ոչ-ոքի՝ 3:3 հաշւով, սակայն վերջին միաւորը վաստակելու շնորհիւ Դալխանին յաղթող ճանաչւեց: Կիսազրափակչում նա վստահ՝ 9:0 հաշւով առաւելութեան հասաւ ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ:

Եզրափակիչ գօտեմարտոը չափազանց լարւած ստացւեց, այդուհանդերձ Մէյսամ Դալխանիին յաջողւեց 5:4 հաշւով պարտութեան մատնել վրացի Լերի Աբուլադձէին՝ նւաճելով աշխարհի չեմպիոնի կոչումը:

67 կգ քաշային կարգում մրցակցութիւնից դուրս էր Մոհհամադ Ռեզա Գերային: 1/16-րդ եզրափակիչ փուլում, 5:6 հաշւի ժամանակ, նա տեխնիկական յաղթանակի հասաւ ճապոնացի ըմբիշի նկատմամբ: 1/4-րդ եզրափակչում 11:0 հաշւով պարտութեան մատնեց ադրբեջանցի ըմբիշին, իսկ կիսազրափակչում՝ 7:6 հաշւով առաւելութեան հասաւ վրացի ըմբիշի նկատմամբ:

Եզրափակիչ գօտեմարտում Գերայիի մրցակիցը ռուսաստանցի Նազիր Աբդուլաեւն էր, որին Սարաւին յաղթեց 5:2 հաշւով:

Այսպիսով, յունահռոմէական ոճի մրցումներում Իրանը նւաճեց 4 ոսկէ եւ 2 բրոնզէ մեդալ ու վաստակելով 146 միաւոր, դարձաւ աշխարհի փոխչեմպիոն: Չեմպիոնը Ռուսաստանն էր 152 միաւորով (1 ոսկէ, 4 արծաթէ, 3 բրոնզէ մեդալ), իսկ երրորդն Ադրբեջանն էր 107 միաւորով (1 ոսկէ, 1 արծաթէ, 2 բրոնզէ մեդալ): Հայաստանի հաւաքականը 49 միաւորով (1 ոսկէ մեդալ) 9-րդն էր:

Յիշեցնենք, որ ազատ ոճի մրցումները նոյնպէս չափազանց յաջող ստացւեցին Իրանի հաւաքականի համար, որը վաստակելով 162 միաւոր, հանգրւանեց աղիւսակի 3-րդ հորիզոնականում (3 ոսկէ, 3 արծաթէ, 1 բրոնզէ մեդալ): Չեմպիոնը Ռուսաստանն էր 173 միաւորով (3 ոսկէ, 1 արծաթէ, 4 բրոնզէ մեդալ), իսկ երկրորդը՝ ԱՄՆ-ն էր 168 միաւորով (3 ոսկէ, 3 արծաթէ, 1 բրոնզէ մեդալ):

Մեդալների ընդհանուր հաշւարկում (ազատ ոճի, հոնայռոմէական ոճի եւ կանանց ըմբշամարտեր) առաջինն Իրանն է, որն ընդհանուր առմամաբ վաստակեց 7 ոսկէ, 3 արծաթէ, 3 բրոնզէ մեդալ: Երկրորդը ԱՄՆ-ն է 5 ոսկէ, 5 արծաթէ, 5 բրոնզէ մեդալով, իսկ երրոդը՝ ճապոնիան՝ 5 ոսկէ, 3 արծաթէ, 4 բրոնզէ մեդալով: Ռուսասատնը 4 ոսկէ, 5 արծաթէ, 9 բրոնզէ մեդալով 4-րդն է, իսկ Հայաստանը 1 ոսկէ եւ 1 արծաթէ մեդալով՝ 9-րդը:

Յիշեցնենք, որ Իրանը չէր մասնակցում կանանց ըմբշամարտի մրցումներին:

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։