2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը Բուխարեստում ուժերը չափեց Ռումինիայի ընտրանու հետ:
«alikonline.ir» - 2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի ազգային հաւաքականը Բուխարեստում ուժերը չափեց Ռումինիայի ընտրանու հետ:
Առաջին խաղակէսն անցաւ դաշտի տէրերի խաղային եւ տարածքային բացայայտ առաւելութեամբ: Նրանք գնդակը ժամանակի 72%-ի ընթացքում վերահսկում էին գնդակին՝ թոյլ չտալով հայաստանի հաւաքականին ոչ մի հարւած կատարել իրենց դարպասին:
26-րդ րոպէին անկիւնայինից յետոյ դաշտի տէրերը բացեցին հաշիւը: Գոլի հեղինակ դարձաւ Եոնուց Միտրիցէին։
Երկրորդ խաղակէսին գլխաւոր մարզիչ Խոակին Կապառոսի կատարած փոփոխութիւններից յետոյ, Հայաստանի հաւաքականը տիրեց նախաձեռնութեանը եւ մի քանի վտանգաւոր գրոհներ կազմակերպեց, սակայն պատասխան գոլ խփել չյաջողւեց։ Ուշագրաւ է այն փաստը, որ Հենրիխ Մխիթարեանը երկու անգամ մենակ դուրս եկաւ մրցակցի դարպասապահի դէմ, սակայն դիպուկ հարւած կատարել չկարողացաւ։
Հանդիպումն աւարտւեց ռումինացիների յաղթանակով նւազագոյն՝ 1:0 հաշւով: Այս յաղթանակի շնորհիւ Ռումինիայի հաւաքականաը 13 միաւորով բարձրացաւ J խմբի մրցաշարային աղիւսակի երկրորդ տեղ։
Այս խմբի առաջատարը Գերմանիայի հաւաքականն է, որը երէկ հիւրընկալւելիս 4:0 հաշւով պարտութեան մատնեց Հիւսիսային Մակեդոնիային,եւ վաստակելով 21 միաւոր, ընտրական փուլի աւարտից 2 տուր առաջ ապահովեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիրը։
Հայաստանի հաւաքականը 12 միաւորով չորրորդն է, նոյնքան միաւոր ունի Հիւսիսային Մակեդոնիան, որը երրորդն է։