Հա

Մարզական

12/10/2021 - 09:50

«Մտադիր եմ փոխել քաշային կարգս եւ յաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում». Մալխաս Ամոյեան

72 կգ քաշային կարգում գերնպատակս աշխարհի չեմպիոն դառնալն էր: Յաջորդ նպատակս Օլիմպիական խաղերն են՝ Փարիզ-2024-ը, որի համար նախատեսում եմ փոխել քաշային կարգս: Այս մասին լրագրողների հետ զրոյցում «Զւարթնոց» օդանաւակայանում ասաց յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի նորընծայ չեմպիոն Մալխաս Ամոյեանը, որը նախորդ գիշեր Ռոման Ամոյեանի, հաւաքականի մարզիչներ Էդւարդ Սահակեանի եւ Սամուէլ Գէորգեանի հետ վերադարձաւ հայրենիք: 

«alikonline.ir» - 72 կգ քաշային կարգում գերնպատակս աշխարհի չեմպիոն դառնալն էր: Յաջորդ նպատակս Օլիմպիական խաղերն են՝ Փարիզ-2024-ը, որի համար նախատեսում եմ փոխել քաշային կարգս: Այս մասին լրագրողների հետ զրոյցում «Զւարթնոց» օդանաւակայանում ասաց յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի նորընծայ չեմպիոն Մալխաս Ամոյեանը, որը նախորդ գիշեր Ռոման Ամոյեանի, հաւաքականի մարզիչներ Էդւարդ Սահակեանի եւ Սամուէլ Գէորգեանի հետ վերադարձաւ հայրենիք: Գրում է Sport.News.am-ը:

«Աշխարհի առաջնութիւնում յաղթող ճանաչւելն իմ երազանքներից մէկն էր: Ամէն օր մարզումներից, քնից առաջ երազել եմ այս յաղթանակին հասնել, աշխարհի առաջնութեան յաղթող ճանաչւել: Աստւած օգնեց, որ կարողացայ նւաճել այս տիտղոսը:

Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, իմ անձնական մարզիչներին, ընկերներին կողքիս լինելու համար, նաեւ շնորհակալ եմ հայ եւ եզդի ազգին, որոնք ինձ աջակցում են: Նախորդ խոշոր մրցաշարերի եզրափակիչների պարտութիւններից յետոյ բազմաթիւ թերութիւններ շտկեցի: Կարծում եմ՝ եթէ Եւրոպայի առաջնութեան, աշխարհի գաւաթի խաղարկութեան եզրափակիչներում չպարտւէի, գուցէ աշխարհի առաջնութիւնում չյաղթէի: Այդ պարտութիւնները մեծ դասեր են եղել ինձ համար:

Աշխարհի առաջնութիւնից առաջ հօրեղբօրս՝ Ռոման Ամոյեանին խոստացել էի, որ պէտք է դառնամ աշխարհի չեմպիոն եւ մեդալը նրան նւիրեմ, որովհտեւ նրա մօտ չի ստացւել այդ մեդալը նւաճել, ասել, որ երկրորդը մեդալը եթէ կարողանամ նւաճել, նոր իմը կը համարեմ: Արդէն նւիրել եմ նրան այդ մեդալը, բայց նա չի վերցնում:

Շատ ուրախացայ, որ օդանաւակայանում այսքան ինձ դիմաւորող տեսայ: Այստեղ են իմ հարազատները, ընկերները, իմ ժողովուրդը: Շնորհակալ եմ բոլորին: Այս ամէնը մեզ մեծ ուժ է տալիս: Կը փորձենք առաջիկայ մրցաշարերում ամէն ինչ անել, որ Հայաստանի պատիւը շարունակենք բարձր պահել, որպէսզի լաւ լինի:

72 կգ քաշային կարգում գերնպատակս աշխարհի չեմպիոնի կոչումը նւաճելն էր: Յաջորդ նպատակս Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Ծրագրում եմ փոխել քաշային կարգս 77 կգ եւ ոչ միայն մասնակցել Օլիմպիական խաղերին, այլ նաեւ յաղթող ճանաչւել: Յանուն երազանքի պէտք է շարունակել պայքարել: Ճիշտ է՝ դժւար կը ստացւի այլ քաշային կարգ տեղափոխւելը, բայց հեշտ ոչինչ չկայ. պէտք է պայքարել, կարողանալ մասնակցել եւ յաղթել: Նպատակս Փարիզ-2024-ն է. տեսնենք՝ ինչպէս կը ստացւի»,- ասաց Մալխաս Ամոյեանը:

Հոկտեմբերի 7-10-ը Նորւեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացւած յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնում 8 ըմբիշով մասնակցած Հայաստանի թիմը նւաճեց մէկ ոսկե մեդալ: Հոկտեմբերի 8-ին Հայաստանի համար ոսկէ մեդալը նւաճեց Եւրոպայի փոխչեմպիոն, Եւրոպայի Մ23 չեմպիոն, 22-ամեայ Մալխաս Ամոյեանը (72 կգ):

 

Լուսինէ Շահբազեան

Ֆոտօ՝ Արսէն Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։