Հա

Մարզական

19/10/2021 - 08:35

Հայ մրցավարները եւ տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եւրոպայում

Սոֆիկ Թորոսեանը, որպէս գլխաւոր մրցավար, եւ Լիանա Եաղմուրեանը, որպէս գլխաւոր մրցավարի օգնական, կը սպասարկեն կանանց մինչեւ 19 տարեկանների Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:

«alikonline.ir» - Հայ մրցավարները եւ տեսուչը նոր նշանակումներ են ստացել Եւրոպայում: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` այս մասին յայտնում է ՀՖՖ-ն: Սոֆիկ Թորոսեանը, որպէս գլխաւոր մրցավար, եւ Լիանա Եաղմուրեանը, որպէս գլխաւոր մրցավարի օգնական, կը սպասարկեն կանանց մինչեւ 19 տարեկանների Եւրոպայի առաջնութեան որակաւորման փուլի B լիգայի երկրորդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Բուլղարիայում կայանալիք հանդիպումները:

Գլխաւոր մրցավար Աշոտ Ղալթախչեանը եւ մրցավարի օգնական Խաչատուր Յովհաննիսեանը կը սպասարկեն Եւրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնութեան 6-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 27-ը Ռումինիայում կայանալիք հանդիպումներին:

Արման Ալաբերքեանը կը սպասարկի կանանց ֆուտզալի Եւրոպայի առաջնութեան 4-րդ խմբի՝ հոկտեմբերի 19-ից 24-ը Շւեդիայում կայանալիք հանդիպումները:

Գլխաւոր մրցավար Հենրիկ Նալբանդեանը եւ մրցավարի օգնականներ Ատոմ Սեւգուլեաննու Սարգիս Յովհաննիսեանը կը սպասարկեն ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի «Մինսկ»-«Դաուգաւպիլս» հանդիպումը:

Գլխաւոր մրցավար Արաքսեայ Սարիբէկեանը, մրցավարի օգնականներ Լիանա եւ Քրիստինէ Գրիգորեանները, ինչպէս նաեւ Արտեմ Գասպարեանը, որպէս չորրորդ պաշտօնեայ, կը սպասարկեն Կանանց Աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Բելառուս-Նիդերլանդներ հանդիպումը Մինսկում:

Մրցավարների տեսուչ Քնարիկ Գրիգորեանը ստացել է միանգամից 2 նշանակում՝

Հոկտեմբերի 21, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ուկրայինա-Ֆարերեան կղզիներ:

Հոկեմբերի 26, Կանանց ԱԱ 2023 ընտրական փուլ, Ղազախստան-Ֆրանսիա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։