Հա

Մարզական

20/10/2021 - 08:20

ՉԼ․ «Ռէալ»-ի, ՊՍԺ-ի յաղթանակները, Մեսսիի դուբլը, օրւայ բոլոր արդիւնքները

Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C, D խմբերում ընդգրկւած թիմերը։

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան Չեմպիոնների լիգայում խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C, D խմբերում ընդգրկւած թիմերը։

A խմբում ֆրանսիական ՊՍԺ-ն ընդունեց գերմանական «ՌԲ Լայպցիգ»-ին եւ առաւելութեան հասաւ 3։2 հաշւով։ Դուբլի հեղինակ դարձաւ փարիզեան թիմի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին։ Աչքի ընկաւ նաեւ ֆրանսիացի յարձակւող Կիլիան Մբապէն։

ՊՍԺ-ն 7 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը։ Երկրորդ տեղում է 6 միաւոր վաստակած Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն, որը 5։1 հաշւով յաղթել էր բելգիական «Բրիւգէ»-ին։

B խմբում անգլիական «Լիւերպուլ»-ը հիւրընկալւեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկօ»-ին եւ յաղթանակ տարաւ 3։2 հաշւով։ Գերմանացի Իւրգէն Կլոպի գլխաւորած թիմը 9 միաւորով առաջատարն է։ Երկրորդ տեղում է «Աթլետիկօ»-ն, որն ունի 4 միաւոր։

D խմբում Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտեր»-ը 3։1 հաշւով յաղթեց Տիրասպոլի «Շերիֆ»-ին, Մադրիդի «Ռէալ»-ը 5։0 հաշւով պարտութեան մատնեց Դոնեցկի «Շախտեոր»-ին։ Խմբի առաջատարներն են «Շերիֆ»-ն ու «Ռէալ»-ը՝ 6-ական միաւորով։

Չեմպիոնների լիգա, երրորդ տուր, հոկտեմբերի 19

A խումբ

ՊՍԺ - «ՌԲ Լայպցիգ»՝ 3։2

«Բրիւգէ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։5

B խումբ

«Աթլետիկօ» - «Լիւերպուլ»՝ 2։3

«Պորտու» - «Միլան»՝ 1։0

C խումբ

«Այաքս» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4։0

«Բեշիկթաշ» - «Սպորտինգ»՝ 1։4

D խումբ

«Ինտեր» - «Շերիֆ Տիրասպոլ»՝ 3։1

«Շախտյոր Դոնեցկ» - «Ռէալ Մադրիդ»՝ 0։5

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։