Հա

Մարզական

21/10/2021 - 08:30

ՉԼ․ «Բարսելոնա»-ի առաջին յաղթանակը, «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կամային յաղթանակը, Ռոնալդուի յաղթական գոլը. օրւայ արդիւնքները

Երէկ՝ ուշ երեկոյեան Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկւած թիմերը: 

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին E, F, G, H խմբերում ընդգրկւած թիմերը: Գրում է Sport.News.am-ը:

E խմբի առաջատար Միւնխէնի «Բաւարիա»-ն Լիսաբոնում հիւրընկալւեց «Բենֆիկա»-ին եւ առաւելութեան հասաւ 4։0 հաշւով։

Գերմանիայի չեմպիոնները երրորդ յաղթանակից յետոյ գլխաւորում են մրցաշարային աղիւսակը։ «Բենֆիկա»-ն 4 միաւորով երկրորդ տեղում է։

«Բարսելոնա»-ն ընդունեց Կիեւի «Դինամօ»-ին։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխաւորած թիմը երկու պարտութիւնից յետոյ առաջին յաղթանակը տարաւ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում՝ առաւելութեան հասնելով հասնելով 1։0 հաշւով։

36-րդ րոպէին աչքի ընկաւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկէն, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան։

E խմբում «Բասելոնա»-ն 3 միաւորով երրորդն է։ «Դինամօ»-ն 1 միաւորով եզրափակում է մրցաշարային աղիւսակը։

F խմբում անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը «Օլդ Տրաֆորդ»-ում 3։2 հաշւով կամային յաղթանակ տարաւ իտալական «Ատալանտա»-ի նկատմամբ։ Առաջին խաղակէսում 0։2 հաշւով պարտւելուց յետոյ մանչեսթերեան թիմը կարողացաւ երկրորդ խաղակէսում 3 գոլ խփել։ Յաղթական գոլի հեղինակը դարձաւ 36-ամեայ պորտուգալացի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Մանչեսթեր Իւնայթեդ»-ը 6 միաւորով բարձրացաւ առաջին տեղ, «Ատալանտա»-ն երկրորդն է՝ 4 միաւոր։ Նոյնքան միաւոր ունի երրորդ տեղում ընթացող իսպանական «Վիլեառէալ»-ը, որը 3։1 հաշւով պարտութեան մատնեց շւէյցարական «Եանգ Բոյզ»-ին։

G խմբում ֆրանսիական «Լիլ»-ն ու իսպանական «Սեւիլիա»-ն յաղթողին չպարզեցին՝ 0։0։

Աւելի վաղ աւստրիական «ՌԲ Զալցբուրգ»-ը տանը մրցել էր գերմանական «Վոլֆսբուրգ»-ի հետ եւ յաղթանակ տարել 3։1 հաշւով։

«ՌԲ Զալցբուրգ»-ը 7 միաւորով գլխաւորում է մրցաշարային աղիւսակը, «Սեւիլիա»-ն երկրորդն է՝ 3 միաւոր։ «Լիլ»-ն ու «Վոլֆսբուրգ»-ն ունեն 2-ական միաւոր։

H խմբում իտալական «Իւվենտուս»-ը նւազագոյն հաշւով պարտութեան մատնեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ին եւ 9 միաւորով առաջատարն է։

Լոնդոնի «Չելսի»-ն 4։0 հաշւով ուժեղ էր շւեդական «Մալմեօ»-ից եւ երկրորդն է՝ 6 միաւորով։

Չեմպիոնների լիգա, խմբային մրցաշար, երրորդ տուր

E խումբ

«Բենֆիկա» - «Բաւարիա»՝ 0։4

«Բարսելոնա» - «Դինամօ Կիեւ»՝ 1։0

F խումբ

«Մանչեսթեր Իւնայթեդ» - «Ատալանտա»՝ 3։2

«Եանգ Բոյզ» - «Վիլեառէալ»՝ 1։4

G խումբ

«Լիլ» - «Սեւիլիա»՝ 0։0

«ՌԲ Զալցբուրգ» - «Վոլֆսբուրգ»՝ 3։1

H խումբ

«Զենիթ» - «Իւվենտուս»՝ 0։1

«Չելսի» - «Մալմեօ»՝ 4։0

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։