Հա

Մարզական

28/10/2021 - 08:30

Պաշտօնական. Ռոնալդ Քումանը հեռացւեց «Բարսելոնա»-ի գլխաւոր մարզչի պաշտօնից

Երէկ՝ ուշ երեկոյեան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումը պաշտօնապէս յայտարարեց Ռոնալդ Քումանին՝ թիմի գլխաւոր մարզչի պաշտօնից հեռացնելու որոշման մասին:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան «Բարսելոնա» ֆուտբոլային ակումը պաշտօնապէս յայտարարեց Ռոնալդ Քումանին՝ թիմի գլխաւոր մարզչի պաշտօնից հեռացնելու որոշման մասին:

Որոշումը կայացւել է Լալ լագիայի 11 տուրում «Ռայօ Վալիէկանօ»-ից կրած 0:1 հաշւով պարտութիւնից յետոյ:

Քումանը իսպանական գրանդ ակումբի գլխաւոր մարզչի պաշտօնը ստանձնել էր 2020 թւականի ամառնաը: Մէկ տարի եւ մի քանի ամսւայ ընթացքում, սակայն, հոլանդացի մասնագէտին չյաջողւեց «Բարսելոնա»-ին դուրս բերել այն ճգնաժամից, որում յայտնւել էր 2020 թւականի ամռանը՝ Չեմպիոնների լիգայի 1/4 կիսաեզրափակիչ փուլում «Բայերն Միւնխէն»-ից կրած 2:8 հաշւով պատմական պարտութիւնից յետոյ:

Թիմի առաջատար Լէօ Մեսսիի հեռանալուց յետոյ, այս մրցաշրջանում «Բարսելոնա»-ն վերածւել է շարքային ֆուտբոլային թիմի: Լա Լիգայում, 11 տուրից յետոյ, «Բարսելոնա»-ն 15 միաւորով զբաղեցնում է ընդամէնը 9-րդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների լիգայի E խմբում, 3 միաւորով 3-րդն է: ՉԼ-ի խմբային փուլի առաջին եւ երկրորդ տուրերում «Բարսելոնա»-ն նոյն՝ 0:3 հաշւով տանը պարտւել է «Բայերն Միւնխէն»-ին, իսկ հիւրընկալւելիս՝ «Բենֆիկա»-ին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։