Գերմանիայի գաւաթի խաղարկութեան երկրորդ փուլը նշանաւորւեց գերմանական ֆուտբոլի առաջատարի՝ «Բայերն Միւնխէն»-ի սենսացիոն պարտութեամբ:
«alikonline.ir» - Գերմանիայի գաւաթի խաղարկութեան երկրորդ փուլը նշանաւորւեց գերմանական ֆուտբոլի առաջատարի՝ «Բայերն Միւնխէն»-ի սենսացիոն պարտութեամբ:
«Բորուսիա Մեոնխենգլադբախ»-ի հետ արտագնայ դիմակայութիւնում «Բայերն Միւնխէն»-ը պարտւեց խոշոր՝ 0:5 հաշւով՝ դուրս մնալով Գաւաթի խաղարկութիւնից:
Վերջին տարիների ընթացքում սա գերմանական գրանդ ակումբի կրած խոշորագոյն պարտութիւնն է, որը պատմութեան մէջ կը մնայ որպէս Գերմանիայի գաւաթում բաւարական ակումբի երբեւէ կրած խոշորագոյն պարտութիւնը: