Հա

Մարզական

31/10/2021 - 08:25

«Նախկինի նման լիովին վստահում եմ Մխիթարեանին». Մոուրինիօ

Իտալական «Ռոմա»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինեօն «Միլան»-ի դէմ հանդիպման նախախաղային ասուլիսում խօսել է Հայաստանի հաւաքականի եւ հռոմէական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին. փոխանցում է News.am-ը։

«alikonline.ir» - Իտալական «Ռոմա»-ի պորտուգալացի գլխաւոր մարզիչ Ժոզէ Մոուրինիօն «Միլան»-ի դէմ հանդիպման նախախաղային ասուլիսում խօսել է Հայաստանի հաւաքականի եւ հռոմէական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանի մասին. փոխանցում է News.am-ը։

«Մխիթարեանը կարեւոր խաղացող է մեր թիմի համար։ Նրա մօտ ամէն ինչ լաւ է։ Ես շատ չեմ մտածում անցած հանդիպման ընդմիջմանը նրան փոխարինելու համար։ Մխիթարեանն արդէն երիտասարդ խաղացող չէ։ Նա հանդէս եկաւ «Նապոլի»-ի դէմ կիրակի, իսկ չորեքշաբթի Կալեարիում խաղաց 45 րոպէ։

Ես փոփոխութիւն կատարեցի, մեզ պէտք էր խաղադաշտում Ստեֆան Էլ Շաարաւին՝ եւս մէկ խաղացող, որին շատ եմ հաւանում։

Նախկինի նման ամբողջովին վստահում եմ Մխիթարեանին, նոյնիսկ, եթէ դա ոչ ամենաարդիւնաւէտ խաղն էր։ Չեմ ասի ձեզ՝ կը լինի, թէ չի լինի Մխիթարեանը «Միլան»-ի դէմ մեկնարկային կազմում։ Բայց դրանից ոչինչ չի փոխւի։ Նա կարեւոր խաղացող է մեզ համար»,- ասել է Մոուրինիօն։

Իտալիայի առաջնութեան 11-րդ տուրի «Ռոմա»-«Միլան» հանդիպումը տեղի կունենայ այսօր՝ հոկտեմբերի 31-ին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։