Հա

Մարզական

03/11/2021 - 08:10

Չեմպիոնների լիգա. «Բայերն»-ն ու «Իւվէ»-ն 100%-անոց արդիւնքով փլէյ-օֆֆում են

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 4-րդ տուրը: Երէկ՝ ուշերեկոյեան խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերում ներառւած թիմերը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 4-րդ տուրը: Երէկ՝ ուշերեկոյեան խաղադաշտ դուրս եկան E, F, G, H խմբերում ներառւած թիմերը:

E խմբում գերմանական «Բայերն Միւնխէն»-ը հերթական խոշոր հաշւով յաղթանակը տարաւ մրցակցի նկատմամբ: Բաւարացիները տանը 5:2 հաշւով պարտութեան մատնեցին պուրտուգալական «Բենֆիկա»-ին: Հեթ-տրիկի հեղինակ դարձաւ լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին, որն իր 100-րդ հանդիպումն էր անց կացնում ՉԼ-ում: Ի դէպ, խփած 3 գնդակի շնորհիւ լեհ յարձակւողը 100 խաղում իր խփած գնդակների քանակը հասցրեց 78-ի, ինչը ՉԼ-ի պատմութեան լաւագոյն ռեկորդն է 100 խաղում խփած գնդակների քանակով:

Այս յաղթանակի շնորհիւ «Բայերն Միւնխէն»-ը վաստակեց 12 միաւոր եւ ցոյց տալով 100%-անոց արդիւնք նւաճեց փլէյ-օֆֆի ուղեգիր:

H խմբում նոյն արդիւնքը ցոյցը տւեց իտալական «Իւվենտուս»-ը, որը տանը խոշոր՝ 4:2 հաշւով պարտութեան մատնեց ռուսական «Զենիթ»-ին եւ վաստակելով 12 միաւոր ամրագրեց իր տեղը փլէյ-օֆֆում: Ի դէպ, այս խաղում «Զենիթ»-ի երկրոդ գնդակը խփեց Իրանի հաւաքականի յարձակւող Սարդար Ազմունը:

Դիտարժան ստացւեց նաեւ F խմբի «Ատալանտա»-«Մանչեսթեր Իւնայթեդ» հանդիպումը, որն աւարտւեց ոչ-ոքի՝ 2:2 հաշւով: «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին վերահաս պարտութիւնից փրկեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը 90+2-րդ րոպէին հաւասարեցրեց հանդիպման հաշիւը: Պորտուգալացի յարձակւողը 45+1-րդ րոպէին նոյնպէս հաշւում վերականգնել էր հաւասարութիւնը:

Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր

E խումբ

«Բայերն Միւնխէն»-«Բենֆիկա»՝ 5։2

Ռոբերտ Լեւանդովսկի, 26, 61, 84, Սերժ Գնաբրի, 32, Լերոյ Սանէ, 49 - Մորատօ, 38, Դարւին Նունիէս, 74

«Դինամօ Կիեւ»-«Բարսելոնա»՝ 0։1

Անսու Ֆատի, 70

F խումբ

«Ատալանտա»-«Մանչեսթեր Իւնայթեդ»՝ 2։2

Եոսիպ Իլիչիչ, 12, Դուվան Սապատա, 56 - Կրիշտիանու Ռոնալդու, 45+1, 90+2

«Վիլեառէալ»-«Եանգ Բոյզ»՝ 2։0

Էտիէն Կապու, 36, Արնաուտ Դանջումա, 89

G խումբ

«Սեւիլիա»-«Լիլ»՝ 1։2

Լուկաս Օկամպոս, 15- Ջոնոթան Դէյւիս, 43, 11մ, Ջոնոթան Իկոնէ, 56

«Վոլֆսբուրգ»-«ՌԲ Զալցբուրգ»՝ 2։1

Ռիդլէ Բակու, 3, Լուկաս Նմեչա, 60 - Մաքսիմիլիան Վեբէր, 30

H խումբ

«Յուվենտուս»-«Զենիթ»՝ 4:2  

Պաուլօ Դիբալա, 11, 58, 11մ, Ֆեդերիկօ Կիեզա, 74, Ալւարօ Մորատա, 82 - Լէոնարդօ Բոնուչի, 26, ինքնագոլ, Սերդար Ազմուն, 90+2

«Մալմօ»-«Չելսի»՝ 0։1

Հակիմ Զիէշ, 56

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։