Հա

Մարզական

04/11/2021 - 08:10

Չեմպիոնների լիգա. «Ռէալ»-ի 1000+1 գոլը ՉԼ-ում

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց խմբային փուլի 4-րդ տուրը: Այս տուրի երկրոդ օրում փլէյ-օֆֆի ուղեգիր նւաճեցին «Այաքս»-ն ու «Լիւերպուլ»-ը, իսկ «Ռէալ Մադրիդ»-ը դարձաւ առաջին թիմը, որը ՉԼ-ի պատմութեան ընթացքում հատեց խփած 1000 գնդակի սահմանը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց խմբային փուլի 4-րդ տուրը: Այս տուրի երկրոդ օրում փլէյ-օֆֆի ուղեգիր նւաճեցին «Այաքս»-ն ու «Լիւերպուլ»-ը, իսկ «Ռէալ Մադրիդ»-ը դարձաւ առաջին թիմը, որը ՉԼ-ի պատմութեան ընթացքում հատեց խփած 1000 գնդակի սահմանը:

B խմբում անգլիական «Լիւերպուլ»-ը տանը 2:0 արդիւնքով պարտութեան մատնեց իսպանական «Ատլետիկօ Մադրիդ»-ին եւ 12 միաւորով հանգրւանեց աղիւսակի առաջին հորիզոնականում՝ նւաճելով փլէյ-օֆֆի ուղեգիր:

C խմբում հոլանդական «Այաքս»-ը հիւրընկալւելիս 3։1 հաշւով յաղթանակ տարաւ «Բորուսիա Դորտմունդ»-ի նկատմամբ նկատմամբ եւ նոյնպէս 12 միաւորով ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

D խմբում պատմական իրադարձութիւն գրանցւեց: Քարիմ Բենզեմայի դուբլի շնորհիւ «Ռէալ Մադրիդ»-ը 2:1 հաշւով պարտութեան մատնեց ուկրայինական «Շախտեոր»-ին: Ֆրանսիացի յարձակւողի գոլերը ՉԼ-ում «Արքայական ակումբ»-ի խփած 1000-րդ եւ 100է-րդ գնդակներն էին: Այսպիսով «Ռէալ Մադրիդ»-ը դարձաւ առաջին թիմը, որը ՉԼ-ի պատմութեան ընթացքում հատեց խփած 1000 գոլի սահմանը:

Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր

A խումբ

«ՌԲ Լայպցիգ»-ՊՍԺ՝ 2։2

Քրիստոֆէ Նկունկու, 8, Դոմինիկ Սոբոսլաի, 90+2, 11մ - Ժորժինեօ Վէյնալդում, 21, 39

«Մանչեսթեր Սիթի»-«Բրիւգէ»՝ 4։1

Ֆիլ Ֆոդէն, 15, Ռիեադ Մահրեզ, 54, Ռահիմ Ստերլինգ, 72, Գաբրիէլ Ժեզուս, 90+2  - Ջոն Սթոունզ, 17, ինքնագոլ

B խումբ

«Լիւերպուլ»-«Աթլետիկօ Մադրիդ»՝ 2։0

Դիոգու Ժոտա, 13, Սադիօ Մանէ, 21

«Միլան»-«Պորտու»՝ 1։1

Շանսէլ Մբեմբա, 61, ինքնագոլ - Լուիս Դիաս, 6

C խումբ 

«Բորուսիա Դորտմունդ»-«Այաքս»՝ 1։3

Մարկօ Ռոյս, 37, 11մ - Դուշան Տադիչ, 72, Սեբաստիէն Ալէր, 83, Դաւի Կլասէն, 90+3

«Սպորտինգ»-«Բեշիկթաշ»՝ 4։0

Պեդրու Գոնսալւէշ, 31, 11մ, 38, Պաուլինեօ, 41, Պաբլօ Սարաբիա, 56

խումբ

«Շերիֆ Տիրասպոլ»-«Ինտեր»՝ 1։3

Ադամ Տրաորէ, 90+2 - Մարսելօ Բրոզովիչ, 54, Միլան Շկրինեար, 66, Ալեքսիս Սանչես, 82

«Ռէալ Մադրիդ»-«Շախտեօր Դոնեցկ»՝ 2։1

Քարիմ Բենզեմա, 14, 61 - Ֆերնանդօ, 39

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։