Հա

Մարզական

06/11/2021 - 11:30

Պաշտօնական. Չաւին կը գլխաւորի «Բարսելոնա»-ն

Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականի եւ «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չաւին նշանակւել է կատալոնական ակումբի գլխաւոր մարզչի պաշտօնում:

«alikonline.ir» - Ֆուտբոլի Իսպանիայի հաւաքականի եւ «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չաւին նշանակւել է կատալոնական ակումբի գլխաւոր մարզչի պաշտօնում:

Չաւիի պայմանագիրը նախատեսւած է մինչեւ 2024 թւականի յունիսը: Նրա նորամուտը տեղի կունենայ նոյեմբերի 20-ին «Բարսելոնա»-ի՝ «Էսպանեոլ»-ի հետ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի տնային խաղում։

«Բարսելոնա»-ի լեգենդներից մէկը 1998-2015 թւականներին ակումբի կազմում անցկացրել է 767 հանդիպում (յետ է միայն Մեսսիից՝ 778) նւաճել է 25 տիտղոս։

Մինչ «Բարսելոնա»-ի գլխաւոր մարզչի պաշտօնում նշանակւելը Չաւին 2019 թւկանից գլխաւորում էր կատարական «Ալ Սադ»-ը:

 

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։