Հա

Մարզական

15/11/2021 - 08:25

ԱԱ-2020. Ընտրական փուլի անփառունակ աւարտը. Հայաստան-Գերմանիա՝ 1:4

2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլն անփառունակ աւարտ ունեցաւ Հայաստանի հաւաքականի համար:

«alikonline.ir» - 2022 թւականի ֆուտբոլի Աշխարհի առաջնութեան ընտրական փուլն անփառունակ աւարտ ունեցաւ Հայաստանի հաւաքականի համար:

Եւրոպական գօտու J խմբի վերջին տուրում Երեւանի Վազգէն Սարգսեանի անւան «Հանրապետական» ստադիոնում, երէկ՝ երեկոյեան Հայաստանի հաւաքականն ընդունեց Գերմանիայի հաւաքականին։

Հանդիպումն աւարտւեց հիւրերի յաղթանակով, խոշոր՝ 1:4 հաշւով: Գերմանիայի հաւաքականի կազմում գոլերի հեղինակ դարձան Կայ Հաւերցը (15-րդ րոպէ), Իլկայ Գիւդոգանը (45+4-րդ րոպէ/11մետրանոց/ եւ 50-րդ րոպէ), Եոնաս Հոֆմանը (64-րդ րոպէ): Հայաստանի միակը գնդակը խփեց Հենրիխ Մխիթարեանը (59-րդ րոպէ/11մետրանոց/):

Այսպիսով մեծ յոյսերով սկսւած ԱԱ-2020-ի ընտրական փուլն անփառունակ աւարտ ունեցաւ Հայաստանի հաւաքականի համար: Վերջին 3 տուրում Հայաստանի ընտրանին կրեց խոշոր հաշւով 3 անընդմէջ պարտութիւն, սեփական դարպասն ընդունելով 15 գոլ եւ խփելով ընդամէնը 1 գնդակ:

J խմբում յաղթեց Գերմանիայի հաւաքականը, որը վաստակելով 27 միաւոր նւաճեց ԱԱ-2020-ի ուղեգիր: Հիւսիսային Մակեդոնիայի ընտրանին 18 միաւորով հանգրւանեց մրցաշարային աղիւսակի 2-րդ հորիզոնականում եւ հանդէս կը գայ փլէյ-օֆֆ-ում: Ռումինիայի ընտրանին 17 միաւորով 3-րդն է, իսկ Հայաստանը 12 միաւորով՝ 4-րդը: Իսլանդիայի հաւաքականը 9 միաւորով հանգրւանեց 5-րդ հորիզոնականում, իսկ Լիխտենշտէյնը 1 միաւորով եզրափակեց աղիւսակը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։