Հա

Մարզական

20/11/2021 - 13:10

Օրհնւեց Իրանի 52-րդ Համահայկական խաղերի ջահը

Ուրբաթ, 19 նոյեմբերի 2021 թ.-ի երեկոյեան, Սուրբ Մինաս եկեղեցում տեղի ունեցաւ՝ Իրանի 52 -րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը։

Ուրբաթ, 19 նոյեմբերի 2021 թ.-ի երեկոյեան, Սուրբ Մինաս եկեղեցում տեղի ունեցաւ՝ Իրանի 52 -րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը։

Այս տարի խաղերը նւիրւած է Բժշկական համակարգին առ ի երախտագիտութիւն կորոնավարակի ծանր օրերին մարդկութեան առողջապահութեան վերականգնմանը ի նպաստ կատարածի համար։

Ջահակիր՝ ընկեր դոկտ. Սեւակ Հաթամեանը մէկն է այդ նւիրեալ բժիշկներից, ով բժշկական իր ծառայութիւնն է մատուցել յանուն մարդկութեան առողջութեան։

Ջահակիրների խումբն էր կազմում Արարատի տղայոց բասկետբոլի թիմը։

Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան ու միութենականների ներկայութեամբ, եկեղեցում քահանայ հայր Տէր Գուրգէն Ներսիսեանի ձեռամբ օրհնւեց ջահը, այնուհետեւ ջահակրի եւ խմբի վազքով տարւեց մարզաւան, յանձնւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանին, ով ողջունելով երիտասարդներին, մաղթեց առողջ մրցումներ ապա ջահը տեղադրեց Ս. Խաչ մատուռում։

Ջահը կը բոցավառւի Իրանի 52-րդ Համահայկական խաղերի բացման հանդիսութեան օրը, որի ջերմութեան ներքոյ կընթանայ բոլորի սիրւած Համահայկական խաղերը,

կարգախօս ունենալով՝

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ

ՄԻԱՍՆՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ՝

ՄԱՐԶԱՆՔՈՎ

Հ.Մ.Ա.Կ.

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։