Հա

Մարզական

22/11/2021 - 08:00

Շախմատի ԵԱ․ Հայաստանի թիմը 7-րդն է, Ուկրայինան՝ չեմպիոն

Սլովենիայում աւարտւած շախմատի Եւրոպայի թիմային առաջնութեան չեմպիոնի տիտղոսը նւաճեց Ուկրայինայի հաւաքականը, որը վերջին տուրում 3։1 հաշւով յաղթել էր Հայաստանի թիմին եւ վաստակել 14 միաւոր. հաղորդում է News.am-ը:

«alikonline.ir» - Սլովենիայում աւարտւած շախմատի Եւրոպայի թիմային առաջնութեան չեմպիոնի տիտղոսը նւաճեց Ուկրայինայի հաւաքականը, որը վերջին տուրում 3։1 հաշւով յաղթել էր Հայաստանի թիմին եւ վաստակել 14 միաւոր. հաղորդում է News.am-ը:

Նոյնքան միաւոր վաստակեց Ֆրանսիան, որը 2.5։1.5 հաշւով յաղթեց Ադրբեջանին, սակայն լրացուցիչ ցուցանիշով գրաւեց երկրորդ տեղը։

Բրոնզէ մեդալակիր դարձաւ 13 միաւոր վաստակած Լեհաստանը։ Նոյքան միաւորով չորրորդ տեղը գրաւեցին իսպանացիները։

Հայաստանի հաւաքականը 12 միաւորով բաժանեց 5-8-րդ տեղերը Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Սերբիայի հետ։ Լրացուցիչ ցուցանիշով Հայաստանի թիմը գրաւեց 7-րդ տեղը։

Կանանց Հայաստանի հաւաքականը վերջին տուրում 3։1 հաշւով յաղթեց չեխերին եւ 10 միաւորով գրաւեց 11-րդ տեղը։ Չեմպիոնի տիտղոսը դեռ նախորդ տուրում ապահովել էր Ռուսաստանը, փոխչեմպիոնի կոչումը՝ Վրաստանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։