ՖԻՖԱ-ն հրապարակել է 2021թւականի աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստի, դարպասապահի եւ մարզիչի յաւակնորդների ցուցակները։
«alikonline.ir» - ՖԻՖԱ-ն հրապարակել է 2021 թւականի աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստի, դարպասապահի եւ մարզիչի յաւակնորդների ցուցակները։
The Best մրցանակին յաւակնում են Քարիմ Բենզեման («Ռէալ Մադրիդ»), Կեւին Դէ Բրոյնէն («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն («Իւվենտուս» / «Մանչեսթեր Իւնայթեդ), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դորտմունդ»), Ժորժինէոն եւ Նգոլօ Կանտէն («Չելսի»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բայերն Միւնխէն»), Կիլիան Մբապէն եւ Նէյմարը (ՊՍԺ), Լիոնէլ Մեսսին («Բարսելոնա» / ՊՍԺ), Մոհամեդ Սալահը («Լիւերպուլ»)։
Լաւագոյն դարպասապահի մրցանակին յաւակնում են Ալիսոն Բեքէրը («Լիւերպուլ»), Ջանլուիջի Դոնարուման («Միլան» / ՊՍԺ), Էդուար Մենդին («Չելսի»), Մանուէլ Նոյէրը («Բաայերն Միւնխէն»), Կասպէր Շմէյխէլը («Լեսթեր Սիթի»)։
Տարւայ լաւագոյն մարզիչի յաւակնորդների թւում են Անտոնիօ Կոնտէն («Ինտեր»/«Տոտենհեմ»), Հանս-Դիտէր Ֆլիկը («Բայերն Միւնխէն»/ Գերմանիայի հաւաքական), Խոսեպ Գւարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտօ Մանչինին (Իտալիայի հաւաքական), Լիոնէլ Սկալոնին (Արգենտինայի հաւաքական), Դիեգօ Սիմէոնէն («Աթլետիկօ Մադրիդ»), Թոմաս Տուխէլը («Չելսի»)։
Քւէարկութիւնը կանցկացւի մինչեւ դեկտեմբերի 10-ը, մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ յունւարի 17-ին։