Հա

Մարզական

24/11/2021 - 08:30

Չեմպիոնների լիգա. «Չելսի»-ն, «ԻՒվէ»-ն եւ «Իւնայթեդ»-ը յաջորդ փուլում են

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային փուլի 5-րդ տուրը:

Օրւայ կենտրոնական հանդիպումը տեղի ունեցաւ H խմբում, ուր գաւաթակիր «Չելսի»-ն ինքնադրսեւորման որեւէ շանս չտւեց «Իւվենտուս»-ին: Հանդիպման հաշիւն առաւել քան խօսուն էր՝ 4:0:

Խմբի միւս խաղում շւեդական «Մալմօ»-ն եւ ռուսական «Զենիթ»-ը ոչ-ոքի՝ 1:1 խաղացին:

H խմբում արդէն ամէն ինչ պարզ է: Առաջին երկու տեղերով յաջորդ փուլ դուրս կը գան «Չելսի»-ն եւ «Իւվենտուս»-ը:

F խմբում անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ն առաջին հանդիպումն անց կացրեց Օլէ Գուննար Սուլշէրին գլխաւոր մարզչի պաշտօնից հեռացնելուց յետոյ: Հիւրընկալւելիս, «Կամիր սատանաներ»-ին յաջողւեց 2:0 հաշւով պարտութեան մատնել իսպանական «Վիլեառէալ»-ին, եւ վաստակելով 10 միաւոր ապահովել յաջորդ փուլի ուղեգիրը:

E խմբում, որպէս «Բարսելոնա»-ի գլխաւոր մարզչի, Չաւիի նորամուտը ՉԼ-ում յաղթական չստացւեց: «Բարսելոնա»-ն տանը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց պորտուգալական «Բենֆիկա»-ի հետ՝ բարդացնելով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

Այս խմբի միւս խաղում առաջատար «Բայերն Միւնխէն»-ը Կիեւում 2:1 հաշւով պարտութեան մատնեց «Դինամօ»-ին:

E խմբում «Բայերն Միւնխէն»-ը ցոյց է տւել 100 տոկոսանոց արդիւնք, եւ 5 խաղից յետոյ վաստակելով 15 միաւոր արդէն ապահովել է իր տեղը յաջորդ փուլում: «Բարսելոնա»-ն ունի 7, իսկ «Բենֆիկա»-ն՝ 5 միաւոր: Վերջին տուրում «Բայերն Միւնխէն»-ը կընդունի «Բարսելոնա»-ին, իսկ «Բենֆիկա»-ն՝ «Դինամօ Կիեւին»-ին:

 

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

E խումբ

«Բարսելոնա»-«Բենֆիկա»՝ 0։0

«Դինամօ Կիեւ»-«Բայերն Միւնխէն»՝ 1։2 

F խումբ

«Եանգ Բոյզ»-«Ատալանտա»՝ 3։3

«Վիլեառէալ»-«Մանչեսթեր Իւնայթեդ»՝ 0։2

G խումբ

«Սեւիլիա»-«Վոլֆսբուրգ»՝ 2։0

«Լիլ»-«ՌԲ Զալցբուրգ»՝ 1։0

H խումբ

«Չելսի»-«Իւվենտուս»՝ 4։0

«Մալմօ»-«Զենիթ»՝ 1։1

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։