Հա

Մարզական

25/11/2021 - 08:28

Չեմպիոնների լիգա. «Սիթի»-ՊՍԺ. Միլիարդատէրերի դիմակայութիւնն աւարտւեց «քաղաքացիներ»-ի յաղթանակով

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց խմբային փուլի 5-րդ տուրը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց խմբային փուլի 5-րդ տուրը:

Խաղարկային երկրորդ օրւայ կենտրոնական հանդիպումը A խմբի միլիարդատէրերի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Պարի Սէն-Ժերմէն»-ի դիմակայութիւնն էր, որն աւարտւեց «քաղաքացիներ»-ի յաղթանակով՝ 2:1 հաշւով:

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթի»-ն վաստակեց 12 միաւոր, եւ առաջին տեղով դուրս եկաւ յաջորդ փուլ: ՊՍԺ-ն էլ չնայծ պարտութեան, 8 միաւորով հանգրւանեց երկրոդ տեղում՝ լուծելով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

B խմբում 100 տոկոսանոց արդիւնք ցոյց տւեց «Լիւերպուլ»-ը, որը 2:0 արդիւնքով պարտութեան մատնեց պորտուգալական «Պորտու»-ին՝ նւաճելով յաջորդ փուլի ուղեգիր: Այս խմբի միւս խաղում «Միլան»-ը հիւրընկալւելիս 1:0 հաշւով պարտութեան մատնեց «Ատլետիկօ Մադրիդ»-ին:

Այս խմբում երկրորդ տեղով յաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունեն միւս երեք թիմերը՝ «Պորտու»-ն, «Միլան»-ը եւ «Ատլետիկօ Մադրիդ»-ը: Ամէն ինչ կը որոշւի վերջին տուրում:

D խմբում եւս ամէն ինչ որոշւած է: «Ռէալ Մադրիդ»-ը հիւրընկալւելիս 3:0 հաշւով պարտութեան մատնեց «Շերիֆ»-ին եւ 12 միաւորով դուրս եկաւ յաջորդ փուլ, իսկ «Ինտեր»-ն էլ 2:0 հաշւով յաղթեց «Շախտեոր»-ին՝ եւ երկրորդ տեղով լուծեց յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

Չեմպիոնների լիգա, 5-րդ տուր

A խումբ

«Մանչեսթեր Սիթի»-ՊՍԺ՝ 2։1

«Բրիւգէ»-«ՌԲ Լայպցիգ»՝ 0։5

B խումբ

«Լիվերպուլ»-«Պորտու»՝ 2։0

«Աթլետիկօ Մադրիդ»-«Միլան»՝ 0։1 

C խումբ

«Սպորտինգ»-«Բորուսիա Դորտմունդ»՝ 3։1

«Բեշիկթաշ»-«Այաքս»՝ 1։2

D խումբ

«Շերիֆ»-«Ռէալ Մադրիդ»՝ 0։3 

«Ինտեր»-«Շախտեոր»՝ 2։0

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։