Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի ազգային հաւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին 7-րդ անգամ նւաճեց «Ոսկէ գնդակ»-ը:
«alikonline.ir» - Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի ազգային հաւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին 7-րդ անգամ նւաճեց «Ոսկէ գնդակ»-ը:
Երէկ՝ երեկոյեան Փարիզում տեղի ունեցաւ France Football-ի «Ոսկէ գնդակ»-ի մրցանակաբաշխութիւնը, որում 7-րդ անգամ յաղթող ճանաչւեց Լէօ Մեսսին, որը սկացել է 613 ձայն: Երկրորդը «Բայերն Միւնխէն»-ի եւ Լեհաստանի ազգային հաւաքականի յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին է, որը ստացել է 580 ձայն, իսկ երրորդը՝ «Չելսի»-ի եւ Իտալիայի հաւաքականի կիսապաշտպան Ժորժինէոն է, որը ստացել է 460 ձայն:
Լաւագոյն հնգեակում են նաեւ «Ռէալ Մադրիդ»-ի եւ Ֆրանսիայի հաւաքականի յարձակւող Քարիմ Բենզեման ու «Չելսի»-ի եւ Ֆրանսիայի հաւաքականի կիսապաշտպան Նգոլոն Կանտէն։
Տարւայ լաւագոյն յարձակւող է ճանաչւել Ռոբերտ Լեւանդովսկին, լաւագոյն դարպասապահ է ճանաչւել ՊՍԺ-ի եւ Իտալիայի հաւաքականի դարպասպահ Ջանլուիջի Դոնարուման, լաւագոյն կիսպաշտպան է ճանաչւել «Մանչեսթեր Սիթի»-ի եւ Բելգիայի հաւաքականի կիսապաշտպան Կեւին Դէ Բրոյնէն: Տարւայ լաւագոյն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին է արժանացել «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի ազգային հաւաքականի 19-ամեայ կիսապաշտպան Պեդրին։ Լոնդոնի «Չելսի»-ն էլ ճանաչւել է 2021թ․ աշխարհի լաւագոյն ակումբ:
Իսկ 2021 թւականի լաւագոյն կին ֆուտբոլիստ է ճանաչւել «Բարսելոնա»-ի եւ Իսպանիայի կանանց ազգային հաւաքականի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելեասը։