Հա

Մարզական

30/11/2021 - 11:48

Մեսսին երկրորդ ամենատարեց ֆուտբոլիստն է, ով ստացել է «Ոսկէ գնդակ» մրցանակը

France Football-ի 2021 թւականի «Ոսկէ գնդակ» մրցանակին արժանացաւ ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հաւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին։

«alikonline.ir»- France Football-ի 2021 թւականի «Ոսկէ գնդակ» մրցանակին արժանացաւ ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հաւաքականի յարձակւող Լիոնէլ Մեսսին։

Արարողութեան ժամանակ Մեսսին 34 տարեկան 158 օրական էր։ Նա զբաղեցրել է երկրորդ տեղը մրցանակի ամենատարեց յաղթողների շարքում՝ առաջ անցնելով ԽՍՀՄ դարպասապահ Լեւ Եաշինից (34 տարի 56 օրական)։ Եաշինը պատմութեան մէջ միակ դարպասապահն է, ով ստացել է «Ոսկէ գնդակ»-ը:

Պատմութեան մէջ «Ոսկե գնդակ»-ի ամենատարեց մրցանակակիրը Անգլիայի հաւաքականի նախկին խաղացող Սթենլի Մեթիւսն է, ով մրցանակը ստացել է 41 տարեկան 321 օրական հասակում:

Յիշեցնենք, որ Մեսսի համար սա 7-րդ «Ոսկէ գնդակ»-ն էր: Մինչ այդ նա լաւագոյնն էր ճանաչւել 2009, 2010, 2011, 2012, 2015 եւ 2019 թւականներին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։