Print this page
02/12/2021 - 12:00

«Մալխաս Ամոյեանը՝ տարւայ առաջատարն է 72 կգ քաշային կարգում». UWW

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է տարին՝ ներկայացնելով ըստ քաշային կարգերի առաջատարներին եւ բաշխելով 600 հազար դոլար պարգեւավճարների ֆոնդը։

«alikonline.ir» - Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ամփոփել է տարին՝ ներկայացնելով ըստ քաշային կարգերի առաջատարներին եւ բաշխելով 600 հազար դոլար պարգեւավճարների ֆոնդը։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը:

Հայաստանի հաւաքականներից վարկանիշային ցուցակում է միայն յունահռոմէական ըմբշամարտի Եւրոպայի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, 72 կգ քաշային Մալխաս Ամոյեանը։ Աշխարհի առաջնութեան ոսկէ մեդալի համար նա ստացել է 60 միաւոր, Եւրոպայի առաջնութեան արծաթէ մեդալի համար՝ 18 միաւոր։

Մալխաս Ամոյեանը միջազգային ֆեդերացիայից կը ստանայ 10 հազար դոլար։ Այս քաշային կարգում երկրորդը Լեհաստանի ներկայացուցիչ Գէորգ Սահակեանն է։

 

Յարակից լուրեր