Հա

Մարզական

08/12/2021 - 08:15

Չեմպիոնների լիգա. «Ինտեր»-ը, «Սպորտինգ»-ը եւ «Ատլետիկօ»-ն փլէյ-օֆում են

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրը:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում երէկ՝ ուշ երեկոյեան մեկնարկեց խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրը:

Հանդիպումները տեղի ունեցան A, B, C, D խմբերում, եւ յայտնի դարձան այս խմբերից յաջորդ փուլ դուրս եկող թիմերը:

Երկրորդ տեղով փլէյ-օֆ դուրս գալու համար լուրջ մրցակցութիւն էր գնում B եւ C խմբերում: Ինտրիգային էր յատկապէս B խումբը, որտեղ հաւասարազօր շանսեր ունէին «Ատլետիկօ Մադրիդ»-ը, «Պորտու»-ն եւ «Միլան»-ը:

«Պորտու»-ն տանը 1:3 հաշւով պարտւեց «Ատլետիկօ Մադրիդ»-ին, իսկ «Միլան»-ն էլ 1:2 հաշւով զիջեց «Լիւերպուլ»-ին: Այսպիսով, այս խմբից երկրորդ տեղով յաջորդ փուլ դուրս եկաւ իսպանական «Ատլետիկօ Մադրիդ»-ը: «Լիւերպուլ»-ն արդէն առաջին տեղով ապահովել էր փլէյ-օֆի ուղեգիրը:

C խմբում գոլառատ յաղթանակն անգամ չօգնեց «Բորուսիա Դորտմունդ»-ին յաջորդ փուլ դուրս գալ: Գերմանական ակումբը տանը խոշոր՝ 5:0 հաշւով պարտութեան մատնեց «Բեշիկտաշ»-ին, իսկ խմբի առաջատար «Այաքս»-ն էլ 4:2 հաշւով պարտութեան մատնեց «Սպորտինգ»-ին: Այսպիսով, «Սպորտինգ»-ն ու «Բորուսիա Դորտմունդ»-ը վաստակեցին 7-ական միաւոր, սակայն խփած եւ բաց թողած գոլերի դրական ցուցանիշի շնորհիւ «Սպորտինգ»-ը երկրորդ տեղով դուրս եկաւ փլէյ-օֆ:

A խմբից յաջորդ փուլ դուրս եկան «Մանչեսթեր Սիթի»-ն եւ ՊՍԺ-ն, իսկ D խմբից՝ «Ռէալ Մադրիդ»-ն ու «Ինտեր»-ը:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

A խումբ

«ՌԲ Լայպցիգ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։1 

Դոմինիկ Սոբոսլաի, 24, Անդրէ Սիլւա, 71 - Ռիեադ Մահրէզ, 77

ՊՍԺ - «Բրիւգէէ»՝ 4։1

Կիլիան Մբապէ, 2, 7, Լիոնէլ Մեսսի, 38, 76, 11մ - Մատս Ռիտս, 68

Մրցաշարային դրութիւն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միաւոր, ՊՍԺ՝ 11, «ՌԲ Լայպցիգ»՝ 7, «Բրիւգէ»՝ 4։

B խումբ

«Միլան» - «Լիւերպուլ»՝ 1։2

Ֆիկայօ Տոմորի, 29 - Մոհամեդ Սալահ, 36, Դիւոկ Օրիգի, 55

«Պորտու» - «Աթլետիկօ Մադրիդ»՝ 1։3

Սերժիօ Օլիւէյրա, 90+5, 11մ - Անտուան Գրիզման, 56, Անխէլ Կոռէա, 90, Ռոդրիգո Դէ Պաուլ, 90+2

Մրցաշարային դրութիւն․ «Լիւերպուլ»՝ 18 միաւոր,  «Աթլետիկօ Մադրիդ»՝ 7, «Պորտու»՝ 5, «Միլան»՝ 4։

C խումբ

«Այաքս» - «Սպորտինգ»՝ 4։2

Սեբաստիէ Ալէր, 8, Անտոնի, 42, Դաւիդ Ներէս, 58, Սթիւէն Բերգէյս, 62 – Նունու Սանտուշ, 22, Բրունու Տաբատա, 78

«Բորուսիա Դորտմունդ» - «Բեշիկթաշ»՝ 5։0

Դոնիէլ Մալէն, 29, Մարկօ Ռոյս, 45+2, 11մ, 53, Էրլինգ Հոլանդ, 68, 81

Մրցաշարային դրութիւն․ «Այաքս»՝ 18 միաւոր, «Սպորտինգ»՝ 9, «Բորուսիա Դարտմունդ»՝ 9, «Բեշիկթաշ»՝ 0։

D խումբ

«Ռէալ Մադրիդ» - «Ինտեր»՝ 2։0

Տոնի Կրոս, 17, Մարկօ Ասենսիօ, 79

«Շախտեոր Դոնեցկ» - «Շերիֆ»՝ 1։1

Ֆերնանդօ, 42 - Բոբան Նիկոլով, 90+3

Մրցաշարային դրութիւն․ «Ռէալ Մադրիդ»՝ 15 միաւոր, «Ինտեր»՝ 10, «Շերիֆ»՝ 7, «Շախտեոր»՝ 2։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։