Հա

Մարզական

09/12/2021 - 08:25

Չեմպիոնների լիգա. «Բրասա»-ն հրաժեշտ տւեց ՉԼ-ին

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց խմբային փուլը: երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցան խմբային փուլի 6-րդ տուրի վերջին հանդիպումները:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում աւարտւեց խմբային փուլը: Երէկ՝ ուշ երեկոյեան տեղի ունեցան խմբային փուլի 6-րդ տուրի վերջին հանդիպումները:

Ուշադրութեան կենտրոնում E խմբի՝ «Բայերն Միւնխէն»-«Բարսելոնա», «Բենֆիկա»-«Դինամօ Կիեւ» հանդիպումներն էին: Այս խմբում, «Բայերն Միւնխէն»-ն արդէն լուծել էր առաջին տեղով փլէյ-օֆ դուրս գալու խնդիրը: Երկրորդ տեղի համար պայքարում էին «Բարսելոնա»-ն ու «Բենֆիկա»-ն:

Միւնխէնի «Ալեանց Արենա» ստադիոնում բաւարացիները որեւէ շանս չտւեցին կատալոնացիներին: Կրկնւեց երկու թիմերի առաջին հանդիպման արդիւնքը, «Բայերն Միւնխէն»-ը յաղթեց 3:0 հաշւով: «Բենֆիկա»-ն էլ տանը, 2:0 հաշւով պարտութեան մատնեց»-«Դինամօ Կիեւ»-ին:

Այսպիսով, պորտուգալական ակումբը վաստակելով 8 միաւոր, երկրորդ տեղով դուրս եկաւ փլէյ-օֆ, իսկ «Բարսելոնա»-ն ստիպւած կը լինի պայքար շարունակելու Եւրոպա լիգայում:

Նշենք, որ 21 տարուց յետոյ, սա առաջին անգամն է, երբ կատալոնական գրանդ ակումբը չի կարողանում յաղթահարել ՉԼ-ի խմբային փուլը:

Իրանցի ֆուտբոլասէրների համար հետաքրքիր էր նաեւ H խմբի՝ «Զենիթ»-«Չելսի» հանդիպումը, որն աւարտւեց ոչ-ոքի՝ 3:3 հաշւով: Իրանի ազգային հաւաքականի յարձակւող Սարդար Ազմունն արդարացրեց ակնկալիքները՝ հանդիպման 41-րդ րոպէին խփելով «Զենիթ»-ի երկրորդ գնդակը:

Այս խմբի միւս խաղում «Իւվենտուս»-ը 1:0 հաշւով պարտութեան մատնեց շւեդական «Մալմօ»-ին, եւ վաստակելով 15 միաւոր, առաջին տեղով դուրս եկաւ փլէյ-օֆֆ: «Չելսի»-ն 13 միաւորով երկրորդն է:

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր

E խումբ

«Բայերն Միւնխէն» - «Բարսելոնա»՝ 3։0

Թոմաս Միւլէր, 34, Լերոյ Սանէ, 43, Ջամալ Մուսիալա, 62

«Բենֆիկա» - «Դինամօ Կիեւ»՝ 2։0

Ռոման Եարեմչուկ, 16, Մորաէս Ժիլբերտօ, 22

Մրցաշարային դրութիւն․ «Բայերն Միւնխէն»՝ 18 միաւոր, «Բենֆիկա»՝ 8, «Բարսելոնա»՝ 7, «Դինամօ Կիեւ»՝ 1։

F խումբ

«Մանչեսթեր Իւնայթեդ» - «Եանգ Բոյզ»՝ 1։1

Մէյսոն Գրինւուդ, 9 - Ֆաբիան Ռիդէր, 42

«Ատալանտա» - «Վիլեառէալ»՝ ձեան պատճառով հետաձգւել է 1 օրով

Մրցաշարային դրութիւն․ «Մանչեսթեր Իւնայթեդ»՝ 11 միաւոր, «Վիլեառեալ»՝ 7, «Ատալանտա»՝ 6, «Եանգ Բոյզ»՝ 5։

G խումբ

«Վոլֆսբուրգ» - «Լիլ»՝ 1։3

Ռենատօ Շտեֆէն, 89 - Բուրակ Եիլմազ, 11, Ջոնաթան Դէյւիդ, 72, Անխէլ Գոմէս, 77

«ՌԲ Զալցբուրգ» - «Սեւիլիա»՝ 1։0

Նոա Օկաֆոր, 50

Մրցաշարային դրութիւն․ «Լիլ»՝ 8 միաւոր, «Զալցբուրգ»՝ 7, «Սեւիլիա»՝ 6, «Վոլֆսբուրգ»՝ 5

H խումբ

«Զենիթ» - «Չելսի»՝ 3:3 

Կլաուդինեօ, 38, Սարդար Ազմուն, 41, Մագոմեդ Օզդոեւ, 90+4 - ՏիմօՎերնէր, 2, 85, Ռոմելու Լուկակու, 62

«Իւվենտուս» - «Մալմօ»՝ 1։0

Մոյզէ Քին, 18

Մրցաշարային դրութիւն․ «Իւվենտուս»՝ 15, «Չելսի»՝ 13, «Զենիթ»՝ 5, «Մալմօ»՝ 1։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։