Հա

Մարզական

11/12/2021 - 08:10

Մագնուս Կառլսէնը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնին չորրորդ անգամ յաջողւեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

«alikonline.ir» - Շախմատի աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնին չորրորդ անգամ յաջողւեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Դուբայում երէկ՝ դեկտեմբերի 10-ին աւարտւեց շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտը: 11-րդ պարտիայում, աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսէնին յաջողւեց սեւ ֆիգուրներով, 49-րդ քայլում առաւելութեան հասնել տիտղոսի յաւակնորդ, ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչիի նկատմամբ:

Այսպիսով, Կառլսէնը 7.5:3.5 հաշւով առաւելութեան հասաւ Նեպոմնեաշչիի նկատմամբ՝ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Կարլսէնը տարաւ 4 յաղթանակ, 7 պարտիա աւարտւեց ոչ-ոքի։ Նախատեսւած էր անցկացնել 14 դասական պարտիա։

2013-ին աշխարհի չեմպիոնի կոչումը հնդիկ Վիշի Անանդի դէմ մրցամարտում նւաճած Մագնուս Կառլսէնը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը։

Կառլսէնը կը ստանայ 1.2 միլիոն եւրօ, Նեպոմնեաշչին՝ 800 հազար եւրօ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։