Հա

Մարզական

13/12/2021 - 08:20

Մաքս Ֆերստապէնը նւաճեց «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնի տիտղոսը

«Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշաւորդ Մաքս Ֆերստապէնն առաջին անգամ նւաճեց «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնի տիտղոսը՝ յաղթելով Աբու Դաբիի Մեծ մրցանակում։

«alikonline.ir» - «Ռեդ Բուլի» հոլանդացի մրցարշաւորդ Մաքս Ֆերստապէնն առաջին անգամ նւաճեց «Ֆորմուլա-1»-ի չեմպիոնի տիտղոսը՝ յաղթելով Աբու Դաբիի Մեծ մրցանակում։

«Ֆորմուլա-1»-ի 2021 թւականի մրցաշրջանը չափազանց թէժ ստացւեց: Մինչ Աբու Դաբիի մեծ մրցանակը, Մաքս Ֆերստապէնն ու գործող չեմպիոն Լիւիս Համիլթոնը հաւասար էին միաւորներով: Աբու Դաբիի մեծ մրցանակում տարած յաղթանակի շնորհիւ էր, որ Ֆերստապէնին յաջողւեց առաջ անցնել լեգենդար բրիտանցուց:

«Ֆորմուլա-1»-ի այս տարւայ 22-ի փուլերից Ֆերստապէնը յաղթեց 10-ում, Հեմիլթոնը՝ 8-ում, մէկական յաղթանակներ տարան Վալտերի Բոտասը, Սերխիօ Պերէզը, Դանիէլ Ռիկարդոն եւ Էստեբան Օկոնը:

Սա 24-ամեայ հոլանդացու առաջին չեմպիոնական տիտղոսն է «Ֆուրմուլա-1»-ում:

Կոնստրուկտուրների գաւաթը 8-րդ մրցաշրջանն անընդմէջ նւաճեց «Մերսեդես»-ը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։