Հա

Մարզական

13/12/2021 - 13:15

Իտալական երկու ակումբ հետաքրքրւած է Մխիթարեանի ծառայութիւններով

Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հնարաւոր է կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում։

«alikonline.ir» - Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանը հնարաւոր է կարիերան շարունակի Ա Սերիայի այլ ակումբում։

Ըստ ArmSport.am-ի՝ Calciomercatonews-ը յայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայութիւններով հետաքրքրւած են միլանեան երկու ակումբները՝ «Միլան»-ը եւ «Ինտեր»-ը։

Հայ կիսապաշտպանը ձմռանը կարող է անվճար հեռանալ հռոմէական ակումբից։ Ֆուտբոլիստի եւ ակումբի միջեւ պայմանագրում կայ պայմանաւորւածութիւն, ըստ որի՝ Մխիթարեանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման, այս մասին Match TV-ին յայտնի է դարձել իտալական աղբիւրներից եւ ֆուտբոլիստի շրջապատից։

Աւելի վաղ յայտնի էր դարձել, որ Մխիթարեանին ձեռք բերելու հարցում հետաքրքրւած են նաեւ «Կրասնոդար»-ը եւ «Զենիթ»-ը, սակայն այդ ակումբները մերժում են ստացել։

Մխիթարեանը հռոմէական ակումբում հանդէս է գալիս 2019 թւականից։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։