Հա

Մարզական

14/12/2021 - 08:20

Սկանդալային վիճակահանութիւն. ՉԼ 1/8-րդ եզրափակիչի վիճակահանութիւնը նորից անցկացւեց

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի վիճակահանութիւնը սկանդալային է դարձել: Կազմակերպեչիները ստիպւած են եղել առաջին վիճակահանութիւնն ու նոր վիճակահանութիւն անցկացնել:

«alikonline.ir» - ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի վիճակահանութիւնը սկանդալային է դարձել: Կազմակերպիչիները ստիպւած են եղել առաջին վիճակահանութիւնն ու նոր վիճակահանութիւն անցկացնել:

Պատճառը վիճակահանութեան ժամանակ տեղի ունեցած տեխնիկական սխալն է եղել։ 1/8 եզրափակիչում նոյն զոյգում էին յայտնւել իսպանական «Վիլեառէալ»-ն ու անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, սակայն այս թիմերը խմբային փուլում ընդգրկւած էին նոյն խմբում եւ չէին կարող խաղալ իրար դէմ։

Աւելին, ենթադրւում է, որ սխալից յետոյ «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի գնդակն անմիջապէս ճիշտ զամբիւղի մէջ չէր դրւել: «Աթլետիկօ Մադրիդ»-ին բաժին էր հասել «Բայերն Միւնխէն»-ը, թէեւ կարող էր լինել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ը, եթէ սխալից յետոյ գնդակը տեղադրւէր ճիշտ զամբիւղում:

Բացի այդ, երբ որոշւեց «Ատլետիկօ Մադրիդ»-ի մրցակիցը, մոռացել են զամբիւղում աւելացնել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ին, բայց աւելացրել են «Լիւերպուլ»-ի գնդակը, ում հետ մադրիդեան ակումբը խաղացել էր նոյն խմբում։

ՈՒԵՖԱ-ն նշել է, որ սխալի պատճառը կապւած է եղել ծրագրային ապահովման հետ։

Երկրորդ վիճակահանութիւնից յետոյ, 1/8-րդ եզրափակիչ փուլի զոյգերի դասաւորութիւնն այսպիսին է.

«ՌԲ Զալցբուրգ» (Աւստրիա)-«Բայերն Միւնխէն» (Գերմանիա)

«Սպորտինգ» (Պորտուգալիա)-«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա)-«Այաքս» (Նիդերլանդներ)

«Չելսի» (Անգլիա)-«Լիլ» (Ֆրանսիա)

«Աթլետիկօ Մադրիդ» (Իսպանիա)-«Մանչեսթեր Իւնայթեդ» (Անգլիա)

«Վիլեառէալ (Իսպանիա)-«Իւվենտուս» (Իտալիա)

«Ինտեր» (Իտալիա)-«Լիւերպուլ» (Անգլիա)

ՊՍԺ (Ֆրանսիա)-«Ռէալ Մադրիդ» (Իսպանիա)

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։