Հա

Մարզական

14/12/2021 - 10:00

Ջաւադին՝ արծաթէ մեդալակիր, Անդրանիկ Կարապետեանը՝ փոքր ոսկէ մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում մեկնարկել է ծանրամարտի 2021 թւականի Աշխարհի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենդում մեկնարկել է ծանրամարտի 2021 թւականի Աշխարհի առաջնութիւնը:

Երէկ՝ դեկտեմբերի 13-ին 89 կգ քաշային կարգում, Հայաստանի ծանրամարտի հաւաքականի անդամ Անդրանիկ Կարապետեանը դարձաւ աշխարհի առաջնութեան փոքր ոսկէ մեդալակիր:

Պոկում վարժութեան առաջին մօտեցման ժամանակ Կարապետեանը գլխավերեւում պահեց 167 կգ, այնուհետ` 172 կգ: Եւ երրորդ մօտեցմամբ 175 կգ: Հայ ծանրորդն աշխարհի առաջնութիւնում նւաճեց փոքր ոսկէ մեդալ:

Հրում վարժութիւնում վնասւածքը խանգարեց նրան: Կարապետեանը բոլոր մօտեցումներում էլ չկարողացաւ բարձրացնել 196 կգ-ն:

Իսկ դեկտեմբերի 12-ին, 81 կգ քաշային կարգում արծաթէ մեդալ նւաճեց Իրանի հաւաքականի ծանրորդ Միրմոստաֆա Ջաւադին՝ ցոյց տալով 367 կգ (163+204) արդիւնք: Պոկում վարժութիւնում նա երրորդն էր, իսկ հրում վարժութիւնում՝ երկրորդը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։