Հա

Մարզական

15/12/2021 - 09:45

Մագնուս Կառլսէնը քիչ հաւանական է համարում մասնակցութիւնը յաջորդ չեմպիոնական մրցամարտին

Շախմատի աշխարհի չեմպիոն, 31-ամեայ նորւեգացի Մագնուս Կառլսէնը յայտարարել է, որ տիտղոսի համար յաջորդ չեմպիոնական մրցամարտին կը մասնակցի, եթէ յաւակնորդը լինի 18-ամեայ իրանցի, Ֆրանսիայի հաւաքականի անդամ Ալիռեզա Ֆիրուջան:

«alikonline.ir» - Շախմատի աշխարհի չեմպիոն, 31-ամեայ նորւեգացի Մագնուս Կառլսէնը յայտարարել է, որ տիտղոսի համար յաջորդ չեմպիոնական մրցամարտին կը մասնակցի, եթէ յաւակնորդը լինի 18-ամեայ իրանցի, Ֆրանսիայի հաւաքականի անդամ Ալիռեզա Ֆիրուջան. հաղորդում է News.am-ը:

«Այս տարի արդէն պարզ էր ինձ համար, որ Եան Նեպոմնեաշչիի հետ չեմպիոնական մրցամարտը վերջինն է լինելու ինձ համար։ Այս մրցամարտերն արդէն առաջւայ կարեւորութիւնը չունեն ինձ համար։ Ես չէի զգում, որ դրական պահերը գերակշռում են բացասականներին։

Ինձ կարող է մոտիւացնել միայն Ալիռեզա Ֆիրուջայի հետ հնարաւոր մրցամարտը։ Եթէ յաւակնորդների մրցաշարում յաղթի այլ շախմատիստ, մեծ է հաւանականութիւնը, որ ես չեմ մասնակցի չեմպիոնական մրցամարտին»,- ասել է Կառլսէնը։

Յաւակնորդների մրցաշարը նախատեսւած է անցկացնել 2022թ. ամռանը, իսկ չեմպիոնական մրցամարտը՝ 2022թ. նոյեմբեր-դեկտեմբերին։

Ֆիրուջան ՖԻԴԷ-ի դեկտեմբերեան վարկանիշային աղիւսակում 2804 վարկանիշով բարձրացել է երկրորդ տեղ եւ առաջին անգամ անցել 2800 անհատական վարկանիշի սահմանը։ Նա գերազանցել է Մագնուս Կառլսէնի տարիքային ռեկորդը։ Կառլսէնն առաջին անգամ 2800-ի վարկանիշին հասել էր 18 տարեկան եւ 11 ամսականում, Ֆիրուջան՝ 18 տարեկան եւ 5 ամսականում։ Կառլսէնն այժմ համաշխարհային դասակարգման առաջատարն է 2856 վարկանիշային միաւորով։ Յաջորդ ամիս նա կը հասնի 2865-ի։

 

Յարակից լուրեր

  • Մագնուս Կառլսէնը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը
    Մագնուս Կառլսէնը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

    Շախմատի աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնին չորրորդ անգամ յաջողւեց պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

  • Կառլսէն-Նեպոմնեաշչի. 7-րդ ոչ-ոքին
    Կառլսէն-Նեպոմնեաշչի. 7-րդ ոչ-ոքին

    Դուբայում անցկացւող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը եւ տիտղոսի հաւակնորդ, ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչին 7-րդ ոչ-ոքին խաղացին:

  • Կառլսէն-Նեպոմնեաշչի. Չեմպիոնի երրորդ յաղթանակը
    Կառլսէն-Նեպոմնեաշչի. Չեմպիոնի երրորդ յաղթանակը

    Դուբայում անցկացւող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը երրորդ յաղթանակը տարաւ տիտղողի յաւակնորդ, ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչիի նկատմամբ:

  • Կառլսէն-Նեպոմնեաշչի. չեմպիոնի երկրորդ յաղթանակը
    Կառլսէն-Նեպոմնեաշչի. չեմպիոնի երկրորդ յաղթանակը

    Դուբայում անցկացւող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտում  աշխարհի գործող չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը երկրորդ յաղթանակը տարաւ տիտղողի հաւակնորդ, ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչիի նկատմամբ:

  • Կառլսէն-Նեպոմնեաշչի. ոչ-ոքիների շարքն ընդհատւեց
    Կառլսէն-Նեպոմնեաշչի. ոչ-ոքիների շարքն ընդհատւեց

    Դուբայում անցկացւող շախմատի աշխարհի չեմպիոնական մրցամարտի 6-րդ պարտիայում աշխարհի չեմպիոն, 31-ամեայ նորւեգացի Մագնուս Կառլսէնի (2855) եւ տիտղողի յաւակնորդ, 31-ամեայ ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչինի (2782) պայքարում ընդհատւեց ոչ-ոքիների շարքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։