Հա

Մարզական

22/12/2021 - 08:40

Յայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լաւագոյն մարզիկները

Յայտնի են Հայաստանի 2021թ․ 10 լաւագոյն մարզիկները

«alikonline.ir» - Հայաստանի մարզական լրագրողների եւ ազգային թիմերի գլխաւոր մարզիչների քւէարկութեան արդիւնքում յայտնի են դարձել Հայաստանի 2021 թւականի «Տարւայ 10 լաւագոյն մարզիկների» անունները:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 21-ին կայացած քէարկութեանը լրագրողներից մասնակցեցին սպորտային 15 թղթակից եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Քւէարկութեան արդիւնքում ձեւաւորւել է հետեւեալ տասնեակը՝ ըստ այբբենական կարգի՝

Ալեքսանեան Արթուր - յունահռոմէական ըմբշամարտ

Ամոյեան Մալխաս - յունահռոմէական ըմբշամարտ

Բաչկով Յովհաննէս - բռնցքամարտ

Դաւթեան Արթուր - սպորտային մարմնամարզութիւն

Լալայեան Վարազդատ - ծանրամարտ

Դանիէլեան Էլինա - շախմատ

Յարութիւնեան Արսէն - ազատ ոճի ըմբշամարտ

Մարտիրոսեան Սիմոն - ծանրամարտ

Մինասեան Գոռ - ծանրամարտ

Չալոյեան Դաւիթ - բռնցքամարտ

«Տարւայ համակրանք» մրցանակը, որի համար քւէարկել են երկրպագուները, ստացել է յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։