Հա

Մարզական

25/12/2021 - 08:55

2008 թւականից յետոյ Ռոնալդուի տրանսֆերային արժէքը ամենացածր ցուցանիշն է գրանցել

Transfermarkt-ը թարմացրել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժէքը:

«alikonline.ir» - Transfermarkt-ը թարմացրել է «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժէքը. հաղորդում է Armsport.am-ը:

Այժմ 36-ամեայ պորտուգալացու տրանսֆերային արժէքը գնահատւում է 35 մլն եւրօ։

Սա Ռոնալդուի համար ամենացածր ցուցանիշն է 2008 թւականից ի վեր։ Այն ժամանակ 22-ամեայ Կրիշտիանուն գնահատւում էր 50 միլիոն եւրօ։

Պորտուգալացին այս տարի «Իւվենտուս»-ից «Իւնայթեդ» է տեղափոխւել 15 մլն եւրոյի դիմաց + բոնուսներ:

Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 13 խաղում 7 գոլ է խփել «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի կազմում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։