Հա

Մարզական

28/12/2021 - 13:00

Մբապէն՝ 2021թ․ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ. Globe Soccer Awards

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն եւ Ազգերի լիգայի գաւաթակիր Ֆրանսիայի հաւաքականի յարձակւող Կիլիան Մբապէն ճանաչւել է 2021թ․ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ՝ Globe Soccer Awards-ի վարկածով։

«alikonline.ir» - Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն եւ Ազգերի լիգայի գաւաթակիր Ֆրանսիայի հաւաքականի յարձակւող Կիլիան Մբապէն ճանաչւել է 2021թ․ աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստ՝ Globe Soccer Awards-ի վարկածով։ Մրցանակաբաշխութիւնը տեղի է ունեցել Դուբայում։ Տեղեկացնում է News.am-ը:

Գերմանիայի չեմպիոն Միւնխէնի «Բաւարիա»-ի եւ Լեհաստանի հաւաքականի յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին արժանացել է տարւայ լաւագոյն ռմբարկուի մրցանակին, որը անցած տարի 60 տարեկանում մահացած լեգենդար արգենտինացի յարձակւող Դիեգօ Մարադոնայի անւան է։ 2021 թւականին Լեւանդովսկին խփել է 69 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Անգլիական «Մանչեսթեր Իւնայթեդ»-ի եւ Պորտուգալիայի հաւաքականի յարձակւող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչւել է բոլոր ժամանակների լաւագոյն ռմբարկու։

Տարւայ լաւագոյն թիմի մրցանակին արժանացել է Եւրոպայի չեմպիոն Իտալիայի հաւաքականը, որի գլխաւոր մարզիչ Ռոբերտօ Մանչինին ստացել է տարւայ լաւագոյն մարզիչի մրցանակը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։