Հա

Մարզական

29/12/2021 - 09:15

«Աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարը կընդունի Մադրիդը». ՖԻԴԷ

Շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարը կանցկացւի 2022թ․ յունիսի 16-ից յուլիսի 7-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:

«alikonline.ir» - Շախմատի աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարը կանցկացւի 2022թ․ յունիսի 16-ից յուլիսի 7-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, ըստ News.am-ի՝ հաղորդում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԷ) կայքը։

Հովանաւորներն են Chess.com-ն ու Շայնբերգների ընտանիքը (Իսրայէլ/Կանադա), որը PokerStars ընկերութեան հիմնադիրն ու սեփականատէրն է, զբաղւում է նաեւ ներդրումներով էլիտար անշարժ գոյքի շուկայում։

Յաւակնորդների մրցաշարի 8 մասնակիցներից 6-ն արդէն յայտնի են։ Ուղեգրեր նւաճել են ռուսաստանցիներ Եան Նեպոմնեաշչին ու Սերգէյ Կարեակինը, լեհ Եան-Կշիշտոֆ Դուդան, ամերիկացի Ֆաբիանօ Կարուանան, ադրբեջանցի Թէյմուր Ռաջաբովը եւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան։ Վերջին երկու մասնակիցները յայտնի կը դառնան փետրւար-ապրիլին անցկացւելիք ՖԻԴԷ-ի Մեծ մրցանակի շարքում։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։