Հա

Մարզական

30/12/2021 - 09:10

Սերդար Ազմունը հրաժարւել է տեղափոխւել իսպանական ակումբ

Սանկտ Պետերբուրի «Զենիթի» եւ Իրանի հաւաքականի յարձակւող Սերդար Ազմունը հրաժարւել է տեղափոխւել իսպանական «Սեւիլիա»։

«alikonline.ir» - Սանկտ Պետերբուրի «Զենիթի» եւ Իրանի հաւաքականի յարձակւող Սերդար Ազմունը հրաժարւել է տեղափոխւել իսպանական «Սեւիլիա»։

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է Match TV-ն, անդալուսական ակումբի մարզական տնօրէն Ռամոն Մոնչին անձամբ ժամանել է Ռուսաստան՝ բանակցութիւններ վարելու համար։

Ըստ աղբիւրի՝ Ազմունը չի ցանկանում ընդունել առաջարկը, քանի որ մտադրութիւն ունի կարիերան շարունակել Անգլիայում կամ Գերմանիայում։

Յիշեցնենք, որ «Սեւիլիա»-ից բացի յարձակւողի ծառայութիւններով հետաքրքրւած են նաեւ «Նիւքասլ»-ը եւ «Լիոն»-ը։ Աւելի վաղ տեղեկութիւն էր տարածւել, որ Ազմունը նախնական համաձայնութեան է եկել ֆրանսիական ակումբի հետ։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։