Հա

Մարզական

04/01/2022 - 13:40

Իրանի լեռնագնացների ձմեռային վերելքը Արագածի գագաթ

Իրանցի լեռնագնացների խումբը ձմեռային վերելք է իրականացրել դէպի Հայաստանի Արագած լեռան հիւսիսային ճակատ, որը յայտնի է իր դժւարանցանելիութեամբ ու աւելի բարդ տեխնիկական պայմաններ է ենթադրում։

«ԱԼԻՔ» - Իրանցի լեռնագնացների խումբը ձմեռային վերելք է իրականացրել դէպի Հայաստանի Արագած լեռան հիւսիսային ճակատ, որը յայտնի է իր դժւարանցանելիութեամբ ու աւելի բարդ տեխնիկական պայմաններ է ենթադրում։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ «Ողջոյն ուղեկից» լեռնագնացութեան խմբի անդամները, համաձայնեցնելով Հայաստանում Իրանի դեսպանատան, Հայաստանի Լեռնագնացութեան ֆեդերացիայի եւ եղանակի հմուտ տեսաբանի հետ, 2021 թւականի դեկտեմբերի 26-ին շարժւել են դէպի Արագածոն գիւղի մօտակայքում գտնւող լեռան ստորոտ եւ յաջող մեկնարկով յաջողեցրել են նոյն օրը բարձրանալ արեւելեան գագաթ:

Իսկ մէկ օր անց, Մուսա Ղորբանին եւ Էբրահիմ Ջալեհը բարձրացել են հիւսիսային ճակատից եւ նւաճել գագաթը, որն աւելի մեծ տեխնիկական հմտութիւններ էր պահանջում։

Ծրագիրն իրականացւել է 22 լեռնագնացներից կազմւած խմբով Ջալալ Չեշմէ Ղասաբանիի տեխնիկական պատասխանատւութեամբ։

Վերելքի տեխնիկական նշանակութիւնը պայմանաւորւած է Արագածի ձմեռային մարտահրաւէրներով, ինչպիսիք են ծայրայեղ ցուրտը եւ սահող ու ընկնող սառցաշեղբերի միջով անցնելը: Արտակարգ իրավիճակների միաւորների բացակայութիւնն ու չնշւած գծագրով ուղղութիւնը պատճառ է դարձել, որ քչերը մագլցելու ծրագիր իրականացնեն տարւայ այս եղանակին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։