Հա

Մարզական

08/01/2022 - 10:00

ՖԻՖԱ․ Աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստի կոչման յաւակնորդների եռեակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021թ. աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստի մրցանակի յաւակնորդների եզրափակիչ եռեակը․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բաւարիա», Լեհաստան), Լիոնէլ Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա), Մոհամեդ Սալահ («Լիւերպուլ», Եգիպտոս)։ 

«alikonline.ir» - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2021թ. աշխարհի լաւագոյն ֆուտբոլիստի մրցանակի յաւակնորդների եզրափակիչ եռեակը․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բաւարիա», Լեհաստան), Լիոնէլ Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա), Մոհամեդ Սալահ («Լիւերպուլ», Եգիպտոս)։ Տեղեկացում է News.am-ը:

Աւելի վաղ յայտնի էին դարձել նաեւ լաւագոյն մարզիչի եւ դարպասապահի մրցանակների յաւակնորդները։

Լաւագոյն մարզիչի կոչման յաւակնորդներն են գերմանացի Թոմաս Տուխէլը («Չելսի»), կատալոնացի Խոսեպ Գւարդիոլան («Մանչեսթեր Սիթի») եւ իտալացի Ռոբերտօ Մանչինին (Իտալիայի հաւաքական)։

Լաւագոյն դարպասապահի թեկնածուների եռեակում են իտալացի Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), սենեգալցի Էդուարդ Մենդի («Չելսի») եւ գերմանացի Մանուէլ Նոյէրը («Բաւարիա»)։

Մրցանակաբաշխութիւնը տեղի կունենայ յունւարի 17-ին։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։