Հա

Մարզական

13/01/2022 - 08:20

«Ռէալ»-ը յաղթեց Ռիադում տեղի ունեցած «Էլ Կլասիկօ»-ում

«Ռէալ Մադրիդ»-ը յաղթեց առաջին «Էլ Կլասիկօ»-ում, որը տեղի ունեցաւ իսպանիայի տարածքից դուրս:

«alikonline.ir» - «Ռէալ Մադրիդ»-ը յաղթեց առաջին «Էլ Կլասիկօ»-ում, որը տեղի ունեցաւ իսպանիայի տարածքից դուրս:

Երէկ՝ երեկոյեան, Սաուդական Արաբիայի մայրաքղաք Ռիադում տեղի ունեցաւ Իսպանիայի սուպերգաւաթի խաղարկութեան կիսաեզրափակիչ հանդիպումը:

Խաղադաշտ դուրս եկան «Ռէալ Մադրիդ»-ն ու «Բարսելոնա»-ն: Իսպանիայի տարածքից դուրս տեղի ունեցած առաջին «Էլ Կլասիկօ»-ում յաղթեց «Արքայական ակումբ»-ը:

Լարւած եւ դիտարժան դիմակայութեան հիմնական ժամանակն աւարտւեց ոչ-ոքի՝ 2:2 հաշւով: Հանդիպման հաշիւը 25-րդ րոպէին բացեց Վինիսիուս Ժունիորը: 41-րդ րոպէին «Բարսա»-ի հոլանդացի կիսապաշտպան Լիւկ դէ Եոնգը հաշւում կանգնեց հաւասարութիւնը: 72-րդ րոպէին Քարիմ Բենզեման կրկին առաջ մղեց «Ռէալ»-ին, սակայն 83-րդ րոպէին Անսու ֆատիին յաաջողւեց վերականգնել հաւասարութիւնը:

Լրացուցիչ ժամանակում, «Ռէալ Մադրիդ»-ին յաղթանակ եւ եզրափակիչ ուղեգիր բերեց ուրուգւացի կիսապաշտպան Ֆեդերիկօ Վալվերդէի գոլը, որը նա հաղինակեց 98-րդ րոպէին:

Եզրափակիչի միւս ուղեգիրն այսօր՝ յունւարի 13-ին կը վիճարկեն «Աթլետիկօ Մադրիդ»-ն ու «Աթլետիկ Բիլբաօ»-ն։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։