Հա

Մարզական

13/01/2022 - 09:35

«Ինտեր»-ը նւաճեց Իտալիայի սուպերգաւաթը

«Ինտեր Միլան»-ը նւաճեց Իտալիայի սուպերգաւաթը։

«alikonline.ir» - «Ինտեր Միլան»-ը նւաճեց Իտալիայի սուպերգաւաթը։

Երէկ՝ երեկոյեան Միլանում տեղի ունեցաւ Իտալիայի սուպերգաւաթի եզրափակիչ հանդիպումը: Խաղադաշտ դուրս եկան Իտալիայի գործող չեմպիոն «Ինտեր Միլան»-ը եւ գաւաթակիր «Իւվենտուս»-ը:

Հիմնական ժամանակն աւարտւեց 1։1 հաշվով: Հնդպման հաշիւը 25-րդ րոպէին բացեց «Իւվենտուս»-ի ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենին: 35-րդ րոպէին «Ինտեր»-ի արգենտինացի յարձակւող Լաուտարոօ Մարտինէսն անվրէպ իրականացրեց 11 մետրանոց հարւածը, հաշւում վերականգնելով հաւասարութիւնը, իսկ «Ինտեր»-ի յաղթական գոլը խփեց չիլիացի յարձակւող Ալեքսիս Սանչեսը, լչացուցիչ ժամանակի 120+1-րդ րոպէին:

Այսպիսով, «Ինտեր»-ը 6-րդ անգամ նւաճեց Իտալիայի սուպերգաւաթը։ Ռեկորդակիրը «Իւվենտուս»-ն է, որը 9 անգամ է նւաճել այս տիտղոսը։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։