Հա

Մարզական

15/01/2022 - 12:45

Ֆուտբոլի ազգային հաւաքականի աշխարհի առաջնութեան նախընտրական խաղերը կանցկացւեն հանդիսականով

Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը թոյլտւութիւն է տւել, Ֆուտբոլի ազգային հաւաքականի՝ աշխարհի առաջնութեան մրցումների նախընտրական խաղերն անցկացնել հանդիսականի ներկայութեան պայմաններում: Այս մասին իր թւիթերեան միկրոբլոգում գրել է կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբը թոյլտւութիւն է տւել, Ֆուտբոլի ազգային հաւաքականի՝ աշխարհի առաջնութեան մրցումների նախընտրական խաղերն անցկացնել հանդիսականի ներկայութեան պայմաններում: Այս մասին իր թւիթերեան միկրոբլոգում գրել է կառավարութեան խօսնակ Ալի Բահադորի Ջահրոմին:

«Հանրապետութեան նախագահը համաձայնել է Սպորտի եւ երիտասարդութեան նախարարութեան ներկայացրած յայտի հիման վրայ, թոյլտւութիւն տալ՝ աշխարհի առաջնութեան մրցումների նախընտրական խաղերն անցկացնել հանդիսատեսի ներկայութեան պայմաններում»,- գրել է նա:

«Խաղերն անհրաժեշտ է անցկացնւեն կորոնավիրուսի դէմ պայքարի եւ հակահամաճարակային կանոնների լիարժէք իրացման պայաններում, իսկ Սպորտի, երիտասարդութեան նախարարութիւնը պատասխանատու կը լինի իրավիճակի լիրաժէք վերահսկման ուղղութեամբ»,- նշել է նա:

Նշենք, որ 2022 թւականի ֆուտբոլի աշխարհի առաջնութեան նախընտրական փուլի շրջանակներում, Իրանի ֆուտբոլի ազգային հաւաքականը, կը հիւրընկալի նախ Իրաքին, յետոյ ԱՄԷ-ին, եւ 1401 թւականի Ֆարւարդինի 9-ին արդէն կը մրցեն ընդէմ Լիբանանի ազգային հաւաքականի:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։