Հա

Մարզական

16/01/2022 - 13:10

Ջոկովիչը կը վտարւի Աւստրալիայից, AusOpen-ում նրան կը փոխարինի Կարուզօն

Աւստրալիայի դաշնային դատարանը չի բաւարարել աշխարհի առաջին ռակետ, Աւստրալիայի բաց առաջնութեան 9-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչի բողոքարկումը։ Սերբ թենիսիստի մուտքի վիզան չի վերականգնւի, նա կը վտարւի Աւստրալիայից:

«alikonline.ir» - Աւստրալիայի դաշնային դատարանը չի բաւարարել աշխարհի առաջին ռակետ, Աւստրալիայի բաց առաջնութեան 9-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչի բողոքարկումը։ Սերբ թենիսիստի մուտքի վիզան չի վերականգնւի, նա կը վտարւի Աւստրալիայից, ըստ News.am-ի՝ հաղորդու է AP-ն։

Աւստրալիայի բաց առաջնութեանը մասնակցելու համար Մելբուռն ժամանած Ջոկովիչը մուտքի վիզայի ձեւակերպման ժամանակ ներկայացրել էր փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթ։

Աւստրալիայի բաց առաջնութիւնում Նովակ Ջոկովիչին կը փոխարինի աշխարհի 150-րդ ռակետ, իտալացի Սալւատորէ Կարուզօն։

Աւստրալիայի հակահամաճարակային կանոններով բոլոր օտարերկրացիները երկիր մուտք գործելու համար պէտք է պատւաստւած լինեն կորոնավիրուսի դէմ հաստատւած պատւաստանիւթերով (Pfizer, AstraZeneca, Moderna, Janssen, Sinovac, Sinopharm China, Bharat Biotech)։ Բժշկական բացառութիւնների մէջ չի մտնում նախորդ կէս տարւայ ընթացքում վարակւած եւ առողջացած լինելը։ Սակայն Աւստրալիայի բաց առաջնութեան կազմկոմիտէն անցած ամիս մասնակիցներին նամակով տեղեկացրել էր, որ կարող են չպատւաստւել նաեւ կէս տարում հիւանդացած եւ առողջացած թենիսիստները։

Սերբ թենիսիստը պատւաստւած չէ կորոնավիրուսի դէմ, քանի որ դեկտեմբերին վարակւել եւ առողջացել է։ Աւստրալիայի սահմանապահ ծառայութիւնը չեղարկել էր Ջոկովիչի վիզան, սակայն դատարանը բաւարարել էր բողոքարկումը եւ վերականգնել այն։

Աւստրալիայի ներգաղթի հարցերով նախարար Ալեքս Հոուքը երկրորդ անգամ չեղարկել էր Ջոկովիչի մուտքի վիզան եւ երկրից վտարելու որոշում ընդունել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։