Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը հրապարակել է կազմը, որը կը պատրաստւի Չեռնոգորիայի ու Նորւեգիայի թիմերի հետ ընկերական խաղերին։
«alikonline.ir» - Ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի իսպանացի գլխաւոր մարզիչ Խոակին Կապարոսը հրապարակել է կազմը, որը կը պատրաստւի Չեռնոգորիայի ու Նորւեգիայի թիմերի հետ ընկերական խաղերին։ Մարտի 24-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի Չեռնոգորիային, իսկ Նորւեգիայի հետ կը մրցի մարտի 29-ին Օսլոյում։
Առաջին անգամ Հայաստանի ազգային հաւաքական են հրաւիրւել ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներ Ստեօպա Մկրտչեանը եւ Արթուր Սերոբեանը, «Փիւնիկ»-ը ներկայացնող Յովհաննէս Յարութիւնեանը, ըստ News.am-ի՝ հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Դարպասապահներ
Դաւիթ Իւրչենկօ - «Փիւնիկ»
Արման Ներսէսեան - ԲԿՄԱ
Հենրի Աւագեան - «Նորավանք»
Պաշտպաններ
Վարազդատ Յարոյեան - «Կադիս» (Իսպանիա)
Անդրէ Կալիսիր - «Սիլկեբորգ» (Դանիա)
Յովհաննէս Համբարձումեան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամօ Յովհաննիսեան - «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարեան - «Վերես» (Ուկրայինա)
Արման Յովհաննիսեան - «Փիւնիկ»
Դաւիթ Տէրտէրեան - «Արարատ-Արմենիա»
Ստեօպա Մկրտչեան - ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Յարձակւողներ
Արտակ Գրիգորեան - «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդօ - «Արարատ-Արմենիա»
Էդւարդ Սպերցեան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Յովհաննէս Յարութիւնեան - «Փիւնիկ»
Արտեօմ Աւանէսեան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբեան - ԲԿՄԱ
Էրիկ Վարդանեան - «Ուրարտու»
Խորէն Բայրամեան - «Ռոստով» (Ռուսաստան)
Գէորգ Ղազարեան - «Փիւնիկ»
Վահան Բիչախչեան - «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայեան - «Կոլամբուս Քրիւ» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղեան - «Սլովան» (Սլովակիա)
Սարգիս Ադամեան - «Բրիւգէ» (Բելգիա)