Հա

Մարզական

28/03/2022 - 08:33

FIDE Grand Prix․ Արոնեանը պարտութեան մատնեց Եսիպենկոյին

Բեռլինում անցկացւող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գրան պրիշարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Անդրէյ Եսիպենկոյի հետ եւ առաւելութեան հասաւ 23 քայլում։

«alikonline.ir»- Բեռլինում անցկացւող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գրան պրի շարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի նախավերջին տուրում Հայաստանի հաւաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնեանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Անդրէյ Եսիպենկոյի հետ եւ առաւելութեան հասաւ 23 քայլում։ Գրում է News.am-ը:

Հայ գրոսմայստերը 3 միաւորով A խմբի ընթացիկ առաջատարն է։

Ամերիկացի Հիկարու Նակամուրայի եւ ռուսաստանցի Գրիգորի Օպարինի պարտիան շարունակւում է։

Խմբային փուլում կանցկացւի եւս մէկ տուր։

16 մասնակիցները բաժանւել են 4 խմբերի, որոնց յաղթողները դուրս կը գան փլէյ-օֆֆ։

FIDE Grand Prix շարքն աշխարհի չեմպիոնի յաւակնորդների մրցաշարի ուղեգիր նւաճելու վերջին հնարաւորութիւնն է։ Վիճարկւում է երկու ուղեգիր։ Իւրաքանչիւր շախմատիստ մասնակցում է շարքի երեք մրցաշարից երկուսին։ Մրցաշարի յաղթողը ստանում է 13 միաւոր, եզրափակիչում պարտւածը՝ 10 միաւոր, կիսաեզրափակիչում պարտւածները՝ 7-ական միաւոր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։