Իրանահայ ճանաչւած մրցավար Թալին Թահմասեանը արժանացել է Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի յատուկ գնահատականի:
«alikonline.ir» - Իրանահայ ճանաչւած մրցավար Թալին Թահմազեանը արժանացել է Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի յատուկ գնահատականի:
Երէկ՝ ապրիլի 6-ին, կայացած միջոցառման ընթացքում Իրանի բասկետբոլի ֆեդերացիայի տնօրէն Ջաւադ Դաւարին գնահատել է իրանահայ Թալին Թահմազեանին՝ մարզաւական ոլորտում ներդրման եւ մրցավարական ասպարէզում ունեցած աւանդի համար, հաղորդում է Իրանի բասկետբոլի ֆեդերացիան:
Իրանահայ ճանաչւած մրցավար Թալին Թահմազեանը Իրանի կանանց բասկետբոլի մրցավարական դեպարտմենտի եւ մրցումների նախկին պաստասխանատուն է, որն ունի 20 տարւայ մրցավարական փորձ, այդ թւում՝ միջազգային կարգի մրցավարական փորձ: