Հա

Մարզական

13/04/2022 - 08:20

«Հասել է այն պահը, որ այլեւս չեմ կարող լռել». Արսէն Յարութիւնեան

Ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզէ մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսէն Յարութիւնեանը ֆէյսբուքեան գրառումով անդրադարձել է հայկական ըմբշամարտում առկայ ֆինանսական խնդիրներին։

«alikonline.ir» - Ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզէ մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն Արսէն Յարութիւնեանը ֆէյսբուքեան գրառումով անդրադարձել է հայկական ըմբշամարտում առկայ ֆինանսական խնդիրներին։ Գրում է Sport.news.am-ը: 

«Հասել է այն պահը, որ այլեւս չեմ կարող լռել, որքա՞ն պէտք է մեր գումարներով գնանք բուժման, գնենք մեր վիտամինները, պատրաստւենք մրցաշարերին։ Ո՞ւր են ֆեդերացիան, նախարարութիւնը, օլիմպիական կոմիտէն։ Աշխատավարձ նոյնպէս չենք ստանում։ 

Այս պահին ունեմ վնասւածք, բուժմանս ծախսերը ինքս եմ հոգում, բայց ես իմ յաղթանակների համար այդքան չեմ վարձատրւում։ Հայաստանի առաջնութեանը մասնակցում են ընդամենը 60 ըմբիշներ։ Պատճառն այն է, որ ոչ ոք գումար չի ստանում, թողնում են սպորտը, որպէսզի աշխատանք գտնեն։

Մարզւելու փոխարէն ըմբիշները մտածում են՝ ինչպէ՞ս հոգան իրենց եւ իրենց ընտանիքի ծախսերը, բայց չէ՞ որ սպորտը մեր աշխատանքն է, որի համար պէտք է վարձատրւենք այնպէս, ինչպէս ամբողջ աշխարհում։

Եթէ մարզիկների նկատմամբ մօտեցումը չփոխւի ու ուշադրութիւն չդարձնեն, շատերն են հեռանալու:

Ես 22 տարեկան եմ, մի պահ պատկերացնենք, թէ Եւրոպայի չեմպիոն չեմ, այլ միայն բրոնզէ մեդալակիր, ստանում եմ ընդամենը 100 հազար դրամ, դրանով չեմ հասցնի անգամ ճանապարհածախս հոգալ ու ծնողներից պէտք է գումար ուզեմ:

Հայաստանի չեմպիոններ կան, որոնք խոշոր մրցումներում, օրինակ, 5-րդ տեղն են գրաւել ու աշխատավարձ չեն ստանում: Ամէն մէկը չէ, որ կարող է միանգամից յաղթել, ոմանց ժամանակ է պէտք, բայց ստիպւած է լինում աւարտել կարիերան: Սպորտային ղեկավարութիւնը պէտք է սրտացաւ եւ ուշադիր լինի մեր խնդիրներին»,- գրել է Արսէն Յարութիւնեանը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։