Հա

Մարզական

13/04/2022 - 10:10

ՉԼ․ «Վիլեառէալ»-ը դուրս թողեց «Բաւարիա»-ին, Բենզեմայի գոլը «Ռէալ»-ին դուրս բերեց կիսաեզրափակիչ

Երէկ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները:

«alikonline.ir» - Երէկ ուշ երեկոյեան տեղի ունեցաւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումները: Տեղեկանցում է Sport.News.am-ը:

Միւնխէնի «Բաւարիա»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայից։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Գերմանիայի չեմպիոններն ընդունեցին իսպանական «Վիլեառէալ»-ին եւ բաւարարւեցին ոչ ոքի արդիւնքով՝ 1։1։

52-րդ խաղի հաշիւը բացեց «Բաւարիա»-ի լեհ յարձակւող Ռոբերտ Լեւանդովսկին, որին գոլային փոխանցում կատարեց գերմանացի յարձակւող Թոմաս Մուլէրը։

88-րդ րոպէին հիւրերի պատասխան գոլը խփեց նիգերիացի յարձակւող Սամու Չուկւեզէն։

«Բաւարիա»-ն Իսպանիայում պարտւել էր «Վիլեառէալ»-ին նւազագոյն հաշւով։

Կիսաեզրափակիչում «Վիլեառէալի» մրցակիցը կը լինի «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիւերպուլ» (Անգլիա) զոյգի յաղթողը։

Միւս խաղում Մադրիդի «Ռէալ»-ը դուրս եկաւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ պայքարից դուրս թողնելով անցած տարւայ գաւաթակիր Լոնդոնի «Չելսի»-ին։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռէալ»-ը լրացուցիչ ժամանակում պարտւեց 2։3 հաշւով։

15-րդ րոպէին «Չելսի»-ի գերմանացի յարձակւող Տիմօ Վերների փոխանցումից յետոյ աչքի ընկաւ անգլիացի կիսապաշտպան Մէյսոն Մաունթը։

51-րդ րոպէին Գերմանիայի հաւաքականի պաշտպան Անտոնիօ Ռուդիգէրը Մաունթի փոխանցումից յետոյ խփեց հիւրերի երկրորդ գոլը։

75-րդ րոպէին գերմանացի յարձակւող Տիմօ Վերնէրը հաշիւը դարձրեց 3։0։ Գոլային փոխանցում կատարեց խորւաթ կիսապաշտպան Մատէօ Կովաչիչը։

80-րդ րոպէին «Ռէալ»-ը կրճատեց հաշւի տարբերութիւնը։ Խորւաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից յետոյ հիւրերի դարպասը գրաւեց բրազիլացի յարձակւող Ռոդրիգօն, որը 2 րոպէ առաջ էր դուրս եկել փոխարինման։

Նշանակւեց լրացուցիչ ժամանակ, քանի որ մէկ շաբաթ առաջ Լոնդոնում Արքայական ակումբը «Չելսի»-ին յաղթել էր 3։1 հաշւով ֆրանսիացի յարձակւող Քարիմ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիւ։

96-րդ րոպէին «Ռէալ»-ի երկրորդ գոլը խփեց Քարիմ Բենզեման՝ իտալացի Կառլօ Անչելոտիի գլխաւորած թիմին պարգեւելով կիսաեզրափակիչի ուղեգիր։

«Ռէալ»-ի յաջորդ մրցակիցը կը լինի «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Աթլետիկօ» (Իսպանիա) զոյգի յաղթողը։

 

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ

«Բաւարիա» (Գերմանիա) - «Վիլեառէալ» (Իսպանիա)՝ 1։1, (առաջին խաղ՝ 0։1)

Ռոբերտ Լեւանդովսկի, 52 - Սամու Չուկւեզէ, 88

«Ռէալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 2։3 (հիմնական ժամանակ՝ 1։3), (առաջին խաղ՝ 3։1)

Ռոդրիգօ, 80, Քարիմ Բենզեմա, 96 - Մէյսոն Մաունթ, 15, Անտոնիօ Ռուդիգէր, 51, Տիմօ Վերնէր, 75

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։